Լրահոս

23.03.2010 13:54


Տաջիկները բողոքում են «Նաշա Ռաշա»–ի դեմ և սպառնում Գալուստյանին

Տաջիկները բողոքում են «Նաշա Ռաշա»–ի դեմ և սպառնում Գալուստյանին

Տաջիկստանում բողոքի գործողություն է սկսվել, որի մասնակիցները պահանջում են դադարեցնել 3 ամիս առաջ թողարկված «Նաշա Ռաշա. Ճակատագրի ձվերը» կատակերգության տարածումը։ Տաջիկները վստահ են, որ ծիծաղելի «խոպանչիներ» Ռավշանի և Ջամշուդի արկածների մասին պատմող այդ ֆիլմը միջազգային պառակտում է հրահրում։ Նրանք դա որպես տաջիկ ազգի բարոյական ցեղասպանություն են գնահատում։ Բողոքի գործողության կազմակերպիչ Կարոմատ Շարիպովը հայտարարել է, որ ռուսական շուկայում տաջիկների հանդեպ կանխակալ վերաբերմունքի մեղավորության առյուծի բաժինը «Նաշա Ռաշայինն» է։ Նրա խոսքերով՝ ստեղծված իրավիճակի հետևանքով իրավապահները միշտ տուգանում են տաջիկներին, նույնիսկ եթե նրանց մոտ լինում են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, քանի որ իրավապահների համար բոլոր տաջիկները Ռավշան և Ջամշուտ են՝ այսինքն «խոտ ուտող» հիմարներ։ Շարիպովը նաև նշել, որ տաջիկ ներգաղթյալները կարող են Ռուսաստանի փողոցները դուրս գալ։
«Պարոն Գալուստյանն անգամ ոստիկանություն գրություն է ուղարկել, թե տաջիկ ազգի պատճառով իր կյանքը վտանգված է։ Նա, իհրակե, ցանկացել է դրանով խաղ խաղալ, գումար աշխատել, իսկ մենք պատիվ ենք պահանջում»,-տաջիկներից մեկի կերպարը մարմնավորող դերասանի մասին ասել է Շարիպովը։

 

Այս խորագրի վերջին նյութերը