Լրահոս

23.03.2010 14:02


Թուրք քաղաքական գործիչ. «Չեմ կարծում, թե ԱՄՆ Կոնգրեսն այս տարի կվավերացնի այդ օրինագիծը»

Թուրք քաղաքական գործիչ. «Չեմ կարծում, թե ԱՄՆ Կոնգրեսն այս տարի կվավերացնի այդ օրինագիծը»

-Չեմ կարծում, թե ԱՄՆ Կոնգրեսն այս տարի կվավերացնի այդ օրինագիծը, քանի որ ԱՄՆ-ում կան էթնիկ լոբբիներ, այնտեղ կան աշխարհաքաղաքական և քաղաքական շահեր,-հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի լիբերալդեմոկրատական կուսակցության նախագահ Ջեմ Թոքերը։

Նա ասել է, թե այս պահին ցեղասպանությունը ճանաչող 252-րդ բանաձևի ընդունումը չի նպաստի կարգավորման գործընթացի նորմալ ընթացքին։

-Ինձ նման քաղաքական գործիչների համար շատ դժվար է խթանել այս կարգավորման գործընթացը Թուրքիայում, երբ նրա վրա ճնշում է գործադրվում, ինչպես այս օրինագծի ընդունումը ողջ աշխարհում։ Նման օրենքներն ավելի շատ պատժում են հայ ժողովրդին, քան թուրք ժողովրդին,-ասել է թուրք քաղաքական գործիչը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը