Լրահոս

23.03.2010 14:20


Ջեմ Թոքեր. «Արձանագրությունները սառեցված են»

Ջեմ Թոքեր. «Արձանագրությունները սառեցված են»

-Կարծում եմ՝ արձանագրությունները սառեցված են,-այսպես է պատասխանել Թուրքիայի լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Ջեմ Թոքերը հարցին, թե մինչև ապրիլի 24-ը հնարավո՞ր է, որ Թուրքիայի խորհրդարանը վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները։-Դժվար թե, թուրքական կողմն այնքան էլ հակված չէ դրան։

Ապա նա շարունակել է.

-Այն, որ ենթադրվում էր, թե պետք է լինեն արձանագրություններ առանց պայմանների, այժմ ունեն երեք պայման. վարչապետն արձանագրություններն ուղղակիորեն կապեց Ղարաբաղի խնդրին, կառավարությունն օգտագործում է Հայաստանի Սանմանադրական դատարանի որոշումը՝ որպես արդարացում, և երրորդը դարձավ ԱՄՆ Կոնգրեսի ու Շվեդիայի վերջին օրենսդրական ակտերը։ Հավանականությունը շատ քիչ է, որ արձանագրությունները կվավերացվեն։

Հարցին, թե Թուրքիան ունի՞ բավականաչափ ռեսուրս, որպեսզի դիմակայի գերտերությունների ճնշումներին, Ջ. Թոքերը պատասխանել է. «Կարծում եմ՝ այո՛»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը