Քաղաքական

16.03.2019 16:20


Անջատողականները ՀՀ-ի օգնությամբ շարունակում են իրենց վերահկողության տակ պահել ԼՂ-ի մեծ մասը և նրան հարակից Ադրբեջանի յոթ շրջանները․ ԱՄՆ Պետդեպ

Անջատողականները ՀՀ-ի օգնությամբ շարունակում են իրենց վերահկողության տակ պահել ԼՂ-ի մեծ մասը և նրան հարակից Ադրբեջանի յոթ շրջանները․ ԱՄՆ Պետդեպ

Մի քանի օր է, ինչ իշխանությունը ցնծալով տարածում է ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցի այն հատվածը, որտեղ դրական գանահատական է տրված «Թավշյա հեղափոխությանը»։ Նոր իշխանություններին հատկապես դուր էին եկել Մարտի 1-ի գործի մասով զեկույցում տեղ գտած գնահատականները։ Իշխանությունների գնահատմամբ՝ սա աննախադեպ զեկույց է և սա հենց իրենց հաջողությունն է։

Թավշյա իշխանությունը տարօրինակ կերպով, սակայն, չի նկատել այն գնահատականները, ձևակերպումները, որոնք տեղ են գտել զեկույցում Արցախի խնդրի մասով, իսկ այս մասով զեկույցում բառացի գրված է․ «Անջատողականները Հայաստանի օգնությամբ շարունակում են իրենց վերահկողության տակ պահել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը և նրան հարակից Ադրբեջանի յոթ շրջանները․․․» (զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ

Հետաքրքիր է՝ նոր իշխանությունները սա՞ էլ են համարում իրենց «հաջողությունը»։ Ինչո՞ւ զեկույցի այս հատվածն էլ չի քննարկվում իշխանությունների կողմից և ինչո՞ւ սրան էլ գնահատական չի տրվում։ Սրանք հարցեր են, որոնց Փաշինյանի իշխանությունը պետք է քաջություն ունենա պատասխանելու։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը