Լրահոս

23.03.2010 14:42


Կասեցվել է ՀՀ տարածք թմրամիջոցների մաքսանենգ ներկրման հերթական փորձը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության  իրականացրած համատեղ միջոցառումների արդյունքում կասեցվել է  ՀՀ տարածք թմրամիջոցների մաքսանենգ ներկրման  հերթական   փորձը:

Օտարերկրյա երկու քաղաքացու  ուղեբեռների զննության ընթացքում հայտնաբերվել է    4կգ 649գրամ «մետամֆետամին» տեսակի ծանր թմրամիջոց, որը ներծծված է եղել  ճամպրուկներում եղած սրբիչների, շորերի մեջ: Փորձաքննությամբ պարզվել է, որ թմրամիջոցով ներծծված է եղել նաև նրանց  վրա եղած  հագուստը:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը