Լրահոս

23.03.2010 14:50


Հ. Հովհաննիսյան. «Պետք է նշանակվեն թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական արտահերթ ընտրություններ»

Հ. Հովհաննիսյան. «Պետք է նշանակվեն թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական արտահերթ ընտրություններ»

Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Հովվհաննես Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանի առջև ծառացած արտաքին մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունների մասին՝ ասել է, որ նախ և առաջ անհարաժեշտ է ձևավորել լեգիտիմ իշխանություն, որից հետո ընտրված իշխանությունները կկարողանան ծարագրային լուծումներ տալ այդ խնդիրներին։

Պատասխանելով այն հարցին, թե ինքն է՞լ է համամիտ նրա հետ, որ մինչև աշուն իշխանությունները պետք է արտահերթ ընտրություններ նշանակեն, Հովհաննես Հովհաննիսյանն ասել է, թե այդ ժամանակացույցը  պատահական չի ընտրվել։

-Պետք է նայել արտաքին և ներքին քաղաքական գործընթացներին։ Արտաքինից՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, Հայոց ցեղասպանության  ճանաչումը, ի վերջո՝ ողջ տարածաշրջանում կայուն խաղաղություն ստեղծելու գործընթացը։ Ներքին խնդիրներից՝ սոցիալական լարվածություն, տնտեսական ճգնաժամ, դրամի արժեզրկում և այլն։ Եթե այդ խնդիրները գրաֆիկով նայենք, ապա դրանք կորեր են՝ սինուսոիդներ։ Եվ որոշակի՝ հունիսից մինչև աշուն ընկած ժամանակահատվածում նրանք մի կետում հատվում են։ Եվ այդ հատման կետերը դառնում են կրիտիկական կետեր, որի դեպքում պիկեր են առաջանում, իսկ պիկերը լուրջ քաղաքական և սոցիալական ցնցումներ են։ Եվ այդ ամեն ինչը կասեցնելու համար, կարծում եմ, պետք է, իսկապես, նշանակվեն թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական արտահերթ ընտրություններ,-նշել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը