Ջեմ Թոքերն ընդունո՞ւմ է Հայոց ցեղասպանության փաստը
«7օր»-ի՝ «Ընդունո՞ւմ եք Հայոց ցեղասպանութան փաստը» հարցին Թուրքիայի լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Ջեմ Թոքերը պատասխանել է.
-Սարսափելի գազանություններ տեղի են ունեցել, և ես չգիտեմ՝ արդյոք դա պե՞տք է անվանվի ցեղասպանություն, թե՞ ոչ։ Ես պատմություն չեմ սիրում և չեմ հետաքրքրվում, այն ձանձրացնող է։ Ինձ համար շատ դժվար է դրանք մեկնաբանել։ Կարդացել և լսել եմ հայ պատմաբաններին, ովքեր ասում են, որ այդպես էլ եղել է, և դա ցեղասպանություն էր։ Կարդում եմ նաև թուրք պատմաբաններին, ովքեր ասում են, թե այո՛, գազանություն տեղի է ունեցել, սակայն դա ցեղասպանություն չէր։ Չեմ կարող ասել, որ ձևավորված կարծիք ունեմ՝ արդյոք դա ցեղասպանությո՞ւն էր, թե՞ ոչ, սակայն հասկանում եմ, որ այստեղ դա համազգային խոր վնասվածք է առաջացրել։ Ես հասկանում և հարգում եմ դա։ Փորձում եմ չեզոք մնալ այդ հարցում և փորձում եմ հեռու մնալ ու չվիրավորել ոչ մեկին։
-Նույնիսկ Աստված չի կարող անցյալը փոխել,-հավելել է Ջեմ Թոքերը։

7or.am