Քաղաքական

18.03.2019 12:05


Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները փակել էին գյուղի դպրոցի մուտքը (տեսանյութ)

Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները փակել էին գյուղի դպրոցի մուտքը (տեսանյութ)

Այսօր առավոտյան ժամը 8.00-ից Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային 2 շենքերի 22 ընտանիքներ փակել էին գյուղի դպրոցի մուտքը։ Բնակիչների խոսքով՝ շենքերը քանդվում են իրենց վրա, և այդ պայմաններում ապրել արդեն անհնար է, ուստի պահանջում են հրատապ լուծում տալ իրենց խնդրին։

Ոստիկանների միջամտությամբ դպրոցի մուտքը բացվել է, ինչից հետո ցուցարարները գնացել են մարզպետարան։

Մարզպետն այժմ փակ հանդիպում է ունենում բնակիչների հետ։ Ավելի վաղ նա ցուցարարներին առաջարկել էր տեղափոխվել Լենուղի գյուղի ամբուլատորիայի տարածք, սակայն բնակիչները մերժել էին՝ նշելով կոմունալ պայմանների բացայակությունն ու տարածքի փոքրությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը