«ԳԱԼԱ» հեռուստաընկերության նկատմամբ կրկին ճնշումներ են սկսվել
Տեղեկացնում ենք, որ պետական, ուժային որոշ գերատեսչութունների անմիջական ճնշումների հետեւանքով «ԳԱԼԱ» Հ/Ը գովազդատու կազմակերպությունները սկսած փետրվարի կեսերից խուսափում են իրենց գովազդները տեղադրել հեռուստաընկերության եթերում:
Ի տարբերություն 2007թ.-ի նմանատիպ նախադեպի, երբ ավելի քան 30 գովազդատու կազմակերպություններ 3 օրվա ընթացքում միաժամանակ հանեցին իրենց գովազդները «ԳԱԼԱ» Հ/Ը եթերից, այս անգամ այդ գործընթացը կազմակերպվել է ավելի մանրակրկիտ կերպով:
26 գովազդատու կազմակերպություններ «ԳԱԼԱ»-ի եթերից իրենց գովազդները հանել են վերջին 1 ամսվա ընթացքում, եւ այս պահին հեռուստաընկերությունն ունի ընդամենը 3 գովազդատու:
Հաշվի առնելով այդ փաստը, հեռուստաընկերությունն այսուհետ աշխատելու է տասնապատիկ իջեցված գներով՝ գովազդի մեկ րոպեի արժեքը սահմանելով խորհրդանշական 960 դրամ: