Լրահոս

23.03.2010 15:45


Է. Շարմազանով. «Սահակաշվիլու հայտարարությունը զարմացնում է...»

Է. Շարմազանով. «Սահակաշվիլու հայտարարությունը զարմացնում է...»

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ ասել է, թե այդ խնդիրը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը արձագանքելով դրան՝ «7օր»-ին ասել է, թե  այդ հայտարարությունը զարմացնող է։

-Դեկտեմբերի սկզբին Աթենքում Վրաստանը միացել է ԵԱՀԿ նախարարների՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված հայտարարությանը, որտեղ ընդունվել են խնդրի լուծման երեք սկզբունքներ՝ ազգերի ինքորոշման իրավունք, ուժի չկիրառում և տարածքային ամբողջականության սկզբունք։ Այս կոնտեքստում միայն տարածքային ամբողջականություն տերմինն օգտագործելը սխալ է, և կարծում եմ, որ Սահակաշվիլիին կամ տեղյակ չեն պահել, որ իր երկիրը միացել է այդ հայտարարությանը, կամ էլ ուղղակի ինքն  է անտեղյակ,-նշել է նա։

Էդուրարդ Շարմազանովը հիշեցրել է նաև, որ Հայաստանի համար առաջնային է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և ԼՂ-ն չի կարող ավելի ցածր կարգավիճակ ունենալ, քան հիմա ունի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը