Լրահոս

23.03.2010 14:47


Պետեկամուտների կոմիտեի շենքում պայթուցիկ չի հայտնաբերվել

Այսօր ահազանգ էր ստացվել, թե ՀՀ պետական եկամուտների կոմիտեի շենքում ռումբ է տեղադրված։ Աշխատակիցներն անմիջապես տարհանվել են։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների փոխնախարար Վրեժ Գաբրիելյանը, ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Հովիկ Թամամյանը, Կենտրոնի ոստիկանապես Աշոտ Կարապետյանը: Մի քանի ժամ տևած աշխատանքներից հետո սակրավորներն այդպես էլ ոչինչ չեն հայտնաբերել, և պարզվել է, որ ահազանգը կեղծ է։

Նշենք, որ մի քանի շաբաթ առաջ նույնպես նման ահազանգ էր ստացվել, սակայն կրկին պարզվել էր, որ այն կեղծ է:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը