Լրահոս

23.03.2010 16:36


Արմեն Մարտիրոսյան. «Դա անթույլատրելի զիջողականություն է»

Արմեն Մարտիրոսյան. «Դա անթույլատրելի զիջողականություն է»

Նախագահ Սերժ Սարգսյանը  սիրիական «Al Watan» թերթին տված հարցազրույցում ասել էր, թե երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա ինքնորոշման իր իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, և ստեղծվեն անվտանգության ու զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջը գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ իհարկե պահպանելով ԼՂ-ն ու Հայաստանը կապող միջանցքը։

«7օր»-ի հետ զրույցում մեկնաբանելով սա՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել է, թե ճիշտ չէ խառնվել այլ երկրի ներքին գործերին։

-Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած անկախ պետություն է, և ազատագրված բոլոր տարածքները ԼՂՀ սահմանադրությամբ պատկանում են ԼՂՀ-ին։ Եվ որևէ մեկը իրավունք չունի բանակցություններ վարելու այլ պետության տարածքների համար,-նշել  է նա։

Այն հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ որոշակի համաձայնություն կա տարածքների վերադարձի առումով, նա նշել է, թե չի կարող ասել, որ համաձայնություն կա, բայց դա անթույլատրելի զիջողականություն է։

-Նմանատիպ գործելաոճն անթույլատրելի է, որովհետև այստեղ արդեն խոսքը ոչ թե փոխզիջումների, այլ զիջումների մասին է,-նշել է Արմեն Մարտիրոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը