Ամերիաբանկը 10 տարում 4․5 մլրդ դոլար է տրամադրել տնտեսությանը
Ամերիաբանկի գլխավոր տնօրեն, ՀԲՄ նախագահ Արտակ Հանեսյանը մարտի 19-ին՝ լրագրողների հետ զրույցում, նշեց, որ տասը տարվա ընթացքում՝ 2008թ․ ի վեր Ամերիաբանկի կողմից 4.5 մլրդ դոլարին համարժեք և ավելի գումար է տրամադրվել տնտեսությանը՝ վարկերի տեսքով։
«Տարեկան մոտ 39%-ով աճել են Ամերիաբանկի վարկային ներդրումները։ 4․5 մլրդ դոլարից առնվազն 1.2 մլրդ դոլարին համարժեք գումարը տրամադրվել է արտահանող ընկերություններին։ 2018 թվականին Ամերիայի սպառողական վարկային պորտֆելը կրկնապատկվել է, հիպոթեքային վարկային պորտֆելի աճը կազմել է 50 և ավելի տոկոս, բիզնեսին տրամադրված վարկերն աճել են 14%-ով»,-նշեց նա՝ հավելելով, որ հաճախորդների քանակը կրկնապատկվել է։
Ըստ նրա՝ դա եղել է նաև ի հաշիվ նոր ծառայությունների, որոնք ներդրվել են տարեսկզբին։ Դրանց թվում է սքորինգի համակարգը փոքր ու միջին բիզնեսի սուբյեկտներին բիզնես վարկեր տրամադրելու համար։ Համակարգն ավելի վաղ ներդրվել էր ֆիզիկական անձանց համար։ Այդ ծառայության շնորհիվ փոքր ու միջին բիզնեսի սուբյեկտները հաշված րոպեներում կարող են առցանց վարկ ստանալ 10 մլն դրամի չափով՝ սկսած տարեկան 13,5 տոկոսադրույքից, առանց հայտերի ուսումնասիրման հանձնաժողովի եւ առանց գրավի։
«Շարունակելու ենք ընդլայնել այդ ծառայությունները, այս տարի ևս երկու նոր ծառայություն են ավելացնելու։ Բանկային համակարգը պատրաստ է ֆինանսավորել կայուն և հեռանկարային բիզնեսները, որոնք միտված կլինեն արտահանելուն»,-շեշտեց Արտակ Հանեսյանը։