«Լիովին անտեսել պատերազմի սկսման հավանականությունն այդքան էլ ճիշտ չէ կամ, ավելի շուտ, խելամիտ չէ»
Վերջին շրջանում հայ հասարակության տարբեր շերտերում ու մամուլում ավելացել են տարածաշրջանում՝ Լեռնային Ղարաբաղում, հնարավոր ռազմական գործողությունների վերաբերյալ մտավախությունները:
Գյումրիում շատերը կարծում են, որ պատերազմի վերաբերյալ խուճապ ստեղծելու գաղափարը ձեռնտու է հենց իշխանություններին, որպեսզի հետագայում հայ-թուրքական հարաբերություններ կառուցելու ցանկացած սցենար համարվի հասարակության կողմից պատերազմից ավելի գերադասելի: Խուճապային և անհանգիստ տրամադրություն է սերմանում նաև այն տեղեկատվությունը, որ հանրապետությունում իրականացվում են մինչև 50 տարեկան տղամարդկանց հաշվառում ու զորավարժություններ: Սակայն Գյումրիի զինկոմիսարիատից «7օր»-ին փոխանցել են, որ պատերազմական գործողությունների վերաբերյալ բոլոր մտավախություններն անտեղի են: Հանրապետության սահմաններում իրականացվող տղամարդկանց հաշվառումն ամենամյա զինկոմիսարիատի պլանային ծրագրում է: Ամեն տարի կատարվում է մինչև 50 տարեկան տղամարդկանց հաշվառում, և անցկացվում են պլանային զորավարժություններ: Գյումրու զինկոմիսարիատի փոխանցմամբ՝ այսօր զորավարժություններ են անցկացվում Երևանում, Արմավիրում և մի շարք այլ մարզերում, իսկ Շիրակի մարզում զորավարժությունների անցկացման ժամանակն աշնան ամիսներին է:
Գյումրեցի վերլուծաբանների շարքերում ևս շատացել են պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ համարող մասնագետները։ Պատմաբան Արտակ Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ ներկայիս իրավիճակը շատ նման է 1920թ-ին՝
սոցիալական, ներքին ու արտաքին քաղաքական ճգնաժամ: Նրա խոսքերով՝ պատմությունը ցույց է տալիս, որ երկրի համար հարձակման ենթարկվելու ամենահարմար պայմաններն այսպիսին են: Երբ երկիրն ապրում է նաև ներքին լուրջ խնդիրների մեջ, նա առավել խոցելի է:
«Ադրբեջանը բավական մեծ գումարներ է ծախսում բանակի վրա։ Այնպես որ, լիովին անտեսել պատերազմի սկսման հավանականությունն այդքան էլ ճիշտ չէ կամ, ավելի շուտ, խելամիտ չէ: Պետք չէ ամեն ինչ տեսնել պայծառ լույսի ներքո. կա պատերազմի վերսկսման վտանգ:
Նախագահի առաջարկությունը՝ ստորագրել փոխվստահության կամ չհարձակվելու մասին փաստաթուղթ, խոսում է մտահոգության մասին: Ես համոզված եմ, որ նախագահին էլ է հուզում, ինքն էլ ունի մտահոգություններ, ինչպես Հայաստանի շարքային քաղաքացին: Բայց ոչ մի նախագահ չի ցանկանա (մանավանդ սոցիալ-տնտեսական նման ծանր պայմաններում) ռազմական գործողություններ վերսկսել,-ասել է Արտակ Հովհաննսիյանը:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի