Լրահոս

23.03.2010 17:46


Ա. Ռուստամյան. «Միայն կոալիցիայի մաս կազմող ուժերն են ասում, որ դա պատմաբանների հանձնաժողով չէ»

Ա. Ռուստամյան. «Միայն կոալիցիայի մաս կազմող ուժերն են ասում, որ դա պատմաբանների հանձնաժողով չէ»

Մեկնաբանելով պատմաբանների հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ տիկին Քլինթոնը հավանաբար վրիպել է, և դա պատմաբանների հանձնաժողով չէ։

Անդրադառնալով վերոնշյալ մեկնաբանությանը՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն ասել է.

-Միայն կոալիցիայի մաս կազմող ուժերն են (ոչ բոլորն, իհարկե) ասում, որ դա պատմաբանների հանձնաժողով չէ։ Աշխարհում որևէ մեկն այդպիսի տեսակետ առայժմ չի արտահայտել, իսկ պաշտոնական արտահայտությունները գնալով շատ ավելի հստակ են դառնում։ Եթե մինչև հիմա դրա մասին միայն թուրքերն էին ասում, այսօր Կոնգրեսի քննարկումները շատ բան բացահայտեցին և ստիպեցին ավելի պարզ խոսել այն դրույթների մասին, որոնք ամրագրված են արձանագրությունների մեջ։ Պաշտոնական կողմերից բոլորն արդեն հստակ ասում են, որ այդտեղ հենց այն հանձնաժողովն է, որը ոչ միայն պատմաբանների հանձնաժողով է, այլ ուղղակի Ցեղասպանության խնդիրն այդտեղ պետք է քննարկվի, և իրենք չպետք է խանգարեն։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը