«Եթե հայ-թուրքական արձանագրությունները տապալվեն, ինչպե՞ս եք պատկերացնում հարաբերությունների կարգավորումը» հարցին Թուրքիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ջեմ Թոքերը պատասխանել է.
-Չեմ կարծում, որ կարգավորման գործընթացն իսպառ վերանա, կորի։ Ատամի մածուկն արդեն դուրս է եկել իր ամանի միջից, մենք այն հետ տանել չենք կարող։ Նույնիսկ եթե քաղաքական իմաստով այդ գործընթացը դադարի, ապա հաղորդակցության իմաստով պետք է շարունակվի ժողովուրդների միջև, երկխոսությունը պետք է շարունակվի, և կարծրատիպերը պետք է կոտրվեն։
Ի դեպ, թուրք գործիչն ասել է, թե թուրք ժողովուրդն այլևս այնքան էլ մտահոգված չէ ԵՄ անդամ լինելու հարցով. «ԵՄ անդամ լինելու վարկանիշը 80%-ից իջել է 30%-ի»։
-Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, ապա Թուրքիան կարող է կողմ դառնալ հատկապես հարաբերությունների կարգավորումից հետո։ Մենք ավելի շատ լծակներ կունենանք, որպեսզի օգտագործենք և ստիպենք, որ նրանք կարգավորեն հարաբերությունները,-ասել է Ջ. Թոքերը։
Ջ. Թոքեր. «Թուրքիան կարող է կողմ դառնալ»

7or.am