«Նիկո՛լ, դուրս արի». կառավարության մոտ յոթ անչափահաս երեխաներն ու ծնողները պահանջում էին արդարություն
Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի բազմազավակ ընտանիքն այսօր՝ մարտի 21–ին, կառավարություն էր գնացել՝ պահանջելու վերացնել իրենց նկատմամբ կատարված անարդարությունը և վերադարձնել իրենցից ապօրինաբար խլված տնամերձ հողատարածքը։
Յոթ անչափահաս երեխաների հոր՝ Հովհաննես Սահակյանի խոսքով՝ 316 քմ հողատարածքն իրենից խլել են։ Նա պատմեց, որ Ոսկեվազ համայնքի ղեկավար Հայկ Հովհաննիսյանն ավագանու նիստ է արել, որին ինքը ներկա չի եղել, և որոշել իրեն փաստաթղթերով պատկանող հողատարածքը հատկացնել նույն գյուղի բնակիչ Լյուդվիգ Մելիքյանին, իսկ երբ ինքը ցույց է տվել սեփականության փաստաթղթերը, համայնքի ղեկավարն ասել է, որ դրանք կեղծ փաստաթղթեր են, հողը պատկանում է համայնքին։
Հովհաննես Սահակյանի խոսքով՝ իրենք հողատարածքը ստացել են 1981թ., հետո հեռացել են Հայաստանից, հարևանն էլ իրենց բացակայությունից օգտվելով՝ մտել է տարածք ու ապօրինի շինարարություն արել։ Գյուղացին վստահեցնում է, որ այս տարիներին վճարել է հողի բոլոր հարկերը։
Հովհաննես Սահակյանի խոսքով՝ ավագանին ապօրինի որոշում է կայացրել, որովհետև համագյուղացին, որին հատկացրել են հողը, համայնքի ղեկավարի մոտ ընկերն է, բացի դրանից, նա վստահ է, որ այս գործարքի դիմաց համայնքապետը կաշառք է վերցրել։ Գյուղացին վստահեցնում է, որ համայնքի ղեկավարն իրենից գումար է պահանջում սեփականության իրավունքը վերադարձնելու համար։
«Ինձանից 6 հազար դոլար է պահանջում հողս հետ տալու համար, ինչի՞ տամ 6 հազար դոլար։ Ես իրան ասել եմ՝ արի ինձ 9 հազար դոլար տուր, ես գնամ էս տնամերձ տարածքից, ասում է՝ չէ։ Հիմա էլ ձգձգում է՝ դե հեսա ընտրություն է լինելու, իրեն հանելու են»,– ասաց նա։
Կառավարության շենքի առջև «Նիկո՛լ, դուրս արի» վանկարկումներով յոթ անչափահաս երեխաներն ու ծնողները պահանջում էին արդարություն։ Սահակյանների ընտանիքը հայտարարում է, որ չի հեռանա, մինչև կառավարության ներկայացուցիչն իրենց հետ չհանդիպի և այս հարցին լուծում չառաջարկվի։

Աղբյուրը՝ news.am