Լրահոս

24.03.2010 10:47


Հայաստանի դեսպանը հանդիպել է Լիբանանի զբոսաշրջության նախարար

Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ֆադի Աբուդին Մարտի 23-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ֆադի Աբուդի հետ:

Զրուցակիցները քննարկել են զբոսաշրջության ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները: Նրանք համոզմունք են հայտնել, որ Հայաստանի եւ Լիբանանի բարեկամական հարաբերություններն ու Բեյրութի եւ Երեւանի միջեւ օդային ուղիղ կապի առկայությունը լավ հնարավորություն են ստեղծում փոխայցելությունների իրականացման, տուրիստական փաթեթների պատրաստման, գործարար համաժողովների, մշակութային օրերի կազմակերպման ու անցկացման համար:

Նախարար Աբուդը պատրաստակամություն է հայտնել հրավիրելու

հայաստանցի իր գործընկերներին եւ տուրիստական գործակալությունների ղեկավարներին համագործակցության հնարավոր մեխանիզմները քննարկելու նպատակով: Նախարարը բարձր է գնահատել հայ համայնքի ակտիվ ներգրավվածությունն ու դերակատարությունը Լիբանանի քաղաքական եւ հասարակական կյանքում:

Այս խորագրի վերջին նյութերը