Լրահոս

24.03.2010 10:36


Բակո Սահակյան: «Շուշիի եւ Բաքվի ջարդերը մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից են»

Բակո Սահակյան: «Շուշիի եւ Բաքվի ջարդերը մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից են»

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Շուշիի ջարդերի 90-ամյա եւ Բաքվի ջարդերի 20-ամյա տարելիցներին նվիրված միջազգային գիտագործնական կոնֆերանսի մի խումբ մասնակիցների:
Երկրի ղեկավարը կարեւորել է Արցախում նման կոնֆերանսի անցկացումը' նշելով, որ Շուշիի եւ Բաքվի ջարդերը մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից են եւ հանդիսանում են միեւնույն պատմաքաղաքական շղթայի օղակներ:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ նման զարգացումները ապագայում բացառելու համար անհրաժեշտ է առաջին հերթին բազմակողմանիորեն ուսումնասիրել դրանք' դիտարկելով պատմական, քաղաքական, մշակութային, ազգագրական, տնտեսական եւ այլ տեսանկյուններից:
Նախագահը նշել է, որ մեկ այսպիսի միջացառմամբ աշխատանքները չպետք է սահմանափակվեն, եւ ակնկալում է սկսված գործընթացի շարունակականություն:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

 

Այս խորագրի վերջին նյութերը