«Տնտեսական հեղափոխությունը չի կարող 3 բաղադրիչի վրա հիմնված լինել՝ ոչխար պահել, ՀԴՄ կտրոն պահանջել և առանց հաստատագրված վճարի տաքսի քշել»
Նիկոլ Փաշինյանի ավելի քան 4 ժամ տևած ասուլիսում հնչած տեսակետների շուրջ «Իրատեսը» զրուցեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ հետ, որը ոչ մի նոր բան չէր լսել այդ ասուլիսում, բացի այն, որ իր ունեցած մտահոգությունները, տագնապները վերահաստատվել են։
-Ասուլիսից ի՞նչ կառանձնացնեիք։
-Նախ՝ Արցախի խնդիրը։ Վարչապետը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ խուսափելու է պատասխանատվությունից։ Խոստովանեց նաև, որ չի տիրապետում Արցախի հիմնախնդրին, բանակցային գործընթացին և փորձում է ժամանակ շահել։ Նրա խոսքն ավելի շատ ուղղված էր Ադրբեջանին, որ իրեն ժամանակ է պետք։ Կարծում եմ, որ նրան այդ ժամանակը չի տրվի, իսկ դա արդեն մտահոգիչ է։ Փաստորեն, խնդրին չտիրապետող, բանակցություններից խուսափող մարդը ներկայացնելու է Հայաստանի և Արցախի շահը բանակցություններում։ Որքան էլ փորձի ասել, թե ինքը Արցախի տեսակետը չի ներկայացնում, միևնույն է, այդպիսի ընկալում չի լինելու։
Անշուշտ, բոլորս կողմ ենք, որ Արցախը բանակցային կողմ լինի, բայց դա չի նշանակում, որ այն պետք է լինի Հայաստանի հաշվին և Հայաստանի փոխարեն։ Հայաստանը պետք է բանակցությունների սեղանին Արցախի համար տեղ բացի՝ չնվազեցնելով իր դերը բանակցություններում։
Ասուլիսում հաջորդ մտահոգիչ հարցը վերաբերում էր տնտեսությանը, մասնավորապես առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման որոշմանը, որը բոլշևիկյան մոտեցում է և լրջորեն կվնասի բիզնեսին ու ներդրումային միջավայրին։ Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումն առաջին հայացքից կարող է թվալ դրական երևույթ, ամբոխահաճո, նման երևույթ եղել է նախորդ դարի սկզբում և շատ վատ ավարտ է ունեցել։ Ամբողջ աշխարհը հրաժարվել է դրանից։ Գնալ բոլշևիկյան ճանապարհով, այն էլ 21-րդ դարում, այն էլ Հայաստանի այսօրվա վիճակում, երբ անվտանգության խնդիրներ ունենք, շատ վտանգավոր է։
Ասուլիսում վարչապետը նաև ակամայից խոստովանեց, որ մտահոգ է իր իշխանության ամրությամբ։
-Բայց Փաշինյանն ասաց, որ եթե այսօր էլ ընտրություն լիներ, իր թիմն ավելի շատ ձայն կհավաքեր։
-Դա ընդամենը հայտարարություն է և իրականության հետ կապ չունի։ Մենք ամեն օր տեսնում ենք տարբեր խնդիրներով բողոքող քաղաքացիների։ Մարդիկ ակնկալիքներ ունեն, որոնք չեն իրականացել։
Տնտեսական, քաղաքական, բիզնես, լրագրողական, այսպես ասած, վերնախավը հասկացել է, թե իրենից ինչ է ներկայացնում այս կառավարությունը՝ իր կադրային բանկով ու քաղաքականությամբ, դրա համար ոչ մի ակնկալիք չունի։ Հասարակության մյուս շերտերը դեռ շարունակում են որոշ ակնկալիքներ ունենալ, բայց վարչապետը քիչ ժամանակ ունի, եթե չկարողացավ կոնկրետ արդյունքներ ապահովել, կունենա վարկանիշի ոչ թե անկում, այլ գահավիժում։
Ողջ պետական ապարատը հիմնված է վարչապետի հեղինակության վրա, նրա վարկանիշի անկումն անմիջապես կանդրադառնա մյուս ինստիտուտների վրա, և կունենանք պետական կառավարման ոլորտում լեգիտիմության մեծ ճգնաժամ։
Չունենալով կոնկրետ ծրագիր, հիմնվելով միայն լոզունգների վրա, որոնք կենացների մակարդակում են, որևէ դրական դինամիկա չենք կարող ակնկալել։
-Փաշինյանը հայտարարեց, որ տնտեսական հեղափոխությունը հասցնելու են ավարտին, ավելին՝ իր կառավարության ոչ մի անդամ չի ձախողվել, ոլորտ չի տապալել։ Արդեն մեկ տարի իշխանություն ունեն հեղափոխականները, ի՞նչ վիճակում է Հայաստանի տնտեսությունը։
-Հիմա անորոշության փուլ է։
-Անորոշությունը երկար չի՞ ձգվում։
-Կառավարությունը տնտեսական հստակ քաղաքականություն չունի, կան որոշակի վտանգներ։ Եկամտահարկի համահարթեցված քաղաքականությունն այս պահին սխալ է, որովհետև դա նշանակում է բյուջեն զրկել լրացուցիչ միջոցներից, աղքատների բեռն էլ ավելի է մեծանալու։ Եկամտահարկի պակասեցման հաշվին բարձր եկամուտներ ունեցողների վճարումները բյուջե կնվազեն, ինչը տարեկան շուրջ 30 մլրդ դրամ կկազմի։ Իսկ թե ինչ են անելու այդ 30 մլրդը, հաշվարկված չէ։ Կարծում եմ՝ այդ գումարները չեն մտնի տնտեսություն, մարդիկ, ովքեր տնօրինելու են հիշյալ գումարները, կարող են արտերկրում դրանք ծախսել, այսինքն, դա չի դառնալու մեր տնտեսության ներդրումը, տեղական սպառման ավելացման չի բերի։
Մյուս վտանգավոր միտումն էլ այն է, որ ակցիզային հարկը շարունակաբար բարձրացնում են։ Սա նշանակում է՝ անուղղակի հարկատեսակի ավելացում, որի հիմնական վճարողը սպառողն է, իմա՝ դա հանգեցնելու է ապրանքատեսակների թանկացման։ Այս քայլերը պայմանավորված են ցայտնոտային իրավիճակով, հիշեցնում են հրշեջի քաղաքականությունը։
Այս իշխանությունն ակնկալում էր, որ իշխանափոխությունից հետո և՛ Արևմուտքից են գումարներ գալու, և՛ տեղական ներդրումներ են լինելու, բայց այդպես չեղավ մի պարզ պատճառով։ Եթե դու հայտարարում ես ասֆալտին փռելու, պատերին ծեփելու մասին և որդեգրել ես առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման քաղաքականություն, տնտեսությունը չի կարող զարգանալ։ Դրսի ներդրողներն էլ մտավախություններ կունենան, մանավանդ որ կա կոնկրետ դեպք, խոսքը «Լիդիանի» մասին է։
Կառավարությունը սեփական հեղափոխական տեխնոլոգիաների զոհն է դարձել։ Այդ հեղափոխական տեխնոլոգիաները հակառակ էֆեկտով են սկսել աշխատել։ Նրանք չեն կարող ասել, որ իրենց ժամանակ փողոց փակելը ճիշտ էր, հիմա՝ սխալ։ Մարդիկ տեսնում են, որ դա տարբերակ է և ամեն երևույթի հետ կապված դիմում են այդ միջոցին։ Կառավարությունը մի կողմից չի կարող ուժ կիրառել, մյուս կողմից էլ խնդիրների առաջ է կանգնում։ Կաղում է կադրային բազան, չկա թիմ։ Օպտիմալացումը ևս էկլեկտիկ բնույթ ունի, իրավիճակային է։ Չկա հստակություն, թե ինչու են ուզում այս ոլորտում կրճատումներ անել, իսկ մյուսում՝ ոչ։ Մի կողմից խոհրդականների քանակն ավելացնում է, մյուս կողմից էլ՝ օպտիմալացում են անում։ Ներքին շրջաբերական են տարածում, որ առանց աչք թարթելու կարող են 10 հազար մարդու կրճատել, այս ամենը չի կարող որևէ լավ բանի հանգեցնել։ Հստակ չէ, թե այս ամենի արդյունքում ի՞նչ են նրանք ուզում ստանալ 1 կամ 5 տարի հետո։ Սա է պատճառը, որ հիմնականում շոուներ, PR բնույթի ակցիաներ են իրականացնում, որ վարկանիշային անկումը մեղմեն։ Որոշ ժամանակ անց, երբ տնտեսության մեջ արդյունքներ չլինեն, խնդիրներ ունենանք անվտանգության ոլորտում, կտեսնենք, որ հասարակության լայն շերտեր են սկսելու իրենց դժգոհությունը արտահայտել։
Որևէ մեկին ձեռնտու չէ, որ կառավարությունը տապալվի, բայց փաստն այն է, որ այս կառավարությունը չկարողացավ ներառականություն ապահովել։ Որդեգրված է ՀՀՇ-ի հայտնի սկզբունքը՝ «թող ՀՀՇ-ից լինի, պոլի փետ լինի», հիմա էլ՝ «թող պոլի փետ լինի, բայց մեզ հետ քայլած լինի»։ Հայտարարվում էր խնամի-ծանոթ-բարեկամից հրաժարվելու մասին, բայց ճիշտ հակառակն ենք տեսնում։
-Այն խոստումները, որոնք մեկ տարի առաջ հրապարակից հնչում էին, մոռացվե՞լ են։
-Կա՛մ մոռացվել են, կա՛մ լրիվ հակառակն են անում։
-ՈՒրեմն ինչո՞ւ է հասարակության զգալի հատվածը դեռ հավատում իշխանություններին։
-Դժվար է ասել, թե զգալին որքան է։ Դեռ իներցիան շարունակվում է, ակնկալիքներն ու տրամադրություններն էլ են իներցիոն։ Ակնհայտ է, որ շատերը հիասթափված են արդեն։
Խոստացվում էր, որ ԸՕ-ն, կուսակցությունների մասին օրենքը կփոխվեն, այդ ամենը տեղի չունեցավ, կառավարության ծրագրում էլ դա արտացոլված չէ։
-Այսօր Հայաստանի համար ո՞րն է ամենամտահոգիչ խնդիրը։
-Արցախի հիմնախնդիրը, որովհետև այն մոդելը, որ այս իշխանությունը ընտրել է, փակուղի է տանելու։ Թիկունքի ուժեղացումը իշխանության գերխնդիրը պետք է լինի, այն է՝ տնտեսությունը զարգացնել, բանակաշինությանը թափ հաղորդել և տանել այնպիսի բանակցային գործընթաց, որ Հայաստանը ապակառուցողական դիրքորոշում չունենա։
-Բայց իշխանությունը վատ բան չի ասում, հայտարարում է, թե Արցախը բանակցային սեղանին պետք է վերադառնա։ Ո՞րն է այստեղ մտահոգիչը։
-Մտահոգիչն այն չէ, որ այդ գաղափարն են առաջ տանում, դա, իհարկե, դրական է։ Բայց երբ հայտարարվում է, թե չունի մանդատ արցախցիների շահերը ներկայացնելու և չի պատրաստվում որոշում կայացնելու, վտանգավոր է, քանի որ ոչ միջնորդները, ոչ Ադրբեջանը չեն ընդունում այդ մոտեցումը։
Երբ բանակցությունների ժամանակ հայտարարում ես, թե Արցախը չես ներկայացնում ու որոշում կայացնող չես, գործընթացները կմտնեն փակուղի, ու Ադրբեջանը լեգիտիմ իրավունք կստանա, միջնորդների կողմից լռելյայն համաձայնությամբ, սկսելու ռազմական գործողություններ։
Մենք չենք վախենում ռազմական գործողություններից, բայց հարցն այն է, որ հասարակությունն այս իշխանությանը մանդատ չի տվել, որ բանակցությունները տանեն այնպես, որ պատերազմ լինի։ 1994-ին մեզ ինչ պետք է, ստացել ենք, խնդիր ունենք այն ամրագրելու։ Պետք է բանակցային գործընթացը տանել այնպես, որ Արցախն ուղղակի մասնակից դառնա բանակցություններին, դրան զուգահեռ Հայաստանը պիտի բանակցություններ վարի։ Եթե մենք գործընթացը տանում ենք փակուղի, մեղավոր կողմը դառնում է Հայաստանը, որ մինչ այս երբեք չի եղել, Ադրբեջանն էլ գործողություններ սկսելու քարտ-բլանշ է ստանում։ Այս ամենում իշխանությունները դեմագոգիայի տարրեր են օգտագործում և պատասխանատվությունից խուսափում են։
Այսօր և արտաքին միջավայրում, և մեր դաշնակիցների, և ՀԱՊԿ-ի շրջանակում կորուստներ ենք արձանագրում։
-Կորուստները մեր քաղաքականությա՞ն հետևանքն են։
-Բացառապես մեր. ոչ մեկը չէր խնդրում, որ ՀԱՊԿ-ում նման խնդիրներ ստեղծեին։ Հիմա էլ «հերոսաբար» պայքարում են, որ ՀԱՊԿ-ի քարտուղարն այլ երկրից չլինի։
Ոչ մեկը չէր ասում, որ երկրի ներսում քաղաքական վենդետա իրականացնեն։ Այդ խաղի կանոնը չի ընդունվում ողջ աշխարհում, մասնավորապես ԵԱՏՄ երկրներում։ Իսկ Փաշինյանը գնաց քաղաքական հաշվեհարդարի և հետապնդման՝ անձնական հաշիվներից ելնելով։
Եթե հետ ենք գնում 2008-ը և ուզում ենք իրավական գնահատական տալ, տեսնում ենք, որ ոչ մի իրավական գնահատական այսօր չկա, տասը զոհերի հետ կապված ոչ մի բացահայտում չկա։ Այս ասուլիսում էլ Փաշինյանը հերքեց ինքն իրեն։ Նախորդ տարվա օգոստոսին հայտարարում էր, որ Մարտի 1-ի գործը լիովին բացահայտված է, հիմա էլ ասում են, թե պարկուճի խնդիր կա, որը թույլ չի տալիս գործը բացահայտել։ Սա ցույց է տալիս, որ Քոչարյանի գործն ամբողջությամբ ջուր է, և քաղաքական վենդետա է իրականացվում։ Իսկ դա իր համապատասխան արձագանքն է ստանում և երկրի ներսում, և դրսում։
Եթե իրավական ճանապարհով ենք գնում, պիտի վերանայենք բոլոր գործերը և սկսենք 1995-96-ից։ Չէ՞ որ ընտրակեղծիքների հիմքը դրվել է հենց այդ տարիներին։ 96-ի հետևանք էին և 98-ի իշխանափոխությունը, և Հոկտեմբերի 27-ը, և 2008-ի Մարտի 1-ը։ Եթե այս ամենը չի բացահայտվում, ու վերցնում ենք մի շղթա, հասարակությանը պառակտում ենք։
Հիշենք, թե նախորդ տարի իշխանափոխության ժամանակ հասարակական ինչպիսի մոբիլիզացիա կար, և ինչպիսի պառակտում ունենք հիմա։ Սևի-սպիտակի, հեղափոխականների-հակահեղափոխականների, մերոնք-ձերոնքի բաժանումներ, ավելի պառակտված հասարակություն շատ քիչ է եղել Հայաստանում։ Այս պառակտվածությունն իր արտացոլանքն է գտնում և քաղաքականության, և տնտեսության մեջ։ Փաշինյանի թիմի ներսում էլ պառակտում կա։ Երբ խոսում է «երեք սենյակների» մասին, իր հրապարակային ընդդիմախոսներին, երկրորդ ու երրորդ նախագահներին նկատի չունի, այլ իր թիմը։ Նա մտավախություն ունի, որ ներքին դավադրություններ կան։ Երևում է, որ ԱԱԾ-ն փորձում է առանձին խաղ խաղալ, փոխվարչապետի մակարդակով էլ կա առանձին խաղ։ Զգալով սա, փորձում է կանխել, բայց թիմի ներսում էլ են հասկանում, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն անդրադառնում է բոլորի վրա, անկախ հանգամանքից՝ իրենք այսօր կոճակ սեղմո՞ղ են, թե՞ ակտիվ ելույթ ունեցողներ։ Թիմը փորձում է ինքնուրույն հարցեր կարգավորել։ Լուրջ վակուում է առաջացել։
Եթե մարդն ասուլիսում հայտարարում է, որ Արցախի հետ կապված կարևորագույն խնդիրները ոչ թե պետական ինստիտուտների հետ է քննարկում, այլ ընտանեկան նեղ միջավայրում, նշանակում է պետական ինստիտուտները փոխարինվել են ընտանեկան ինստիտուտով։ Սա նշանակում է մեկ բան՝ պետությունը ես եմ։ Սա զգում են ինչպես դրսի քաղաքական ուժերը, այնպես էլ իր թիմում ընդգրկված մարդիկ։ Թիմում էլ կան պատրաստված որոշ մարդիկ, որոնք զգում են այս ամենը։
Առաջին անգամ այդ ասուլիսում կարմիր թելով անցնում էր այն միտքը, որ իշխանությունն ուժեղ է, իսկ սա փաստում է մեկ բանի մասին՝ ում ինչը ցավում է, նա դրանից է խոսում։ Նա մատնում է իր ներքին վախերը, ուժեղ մարդը կարիք չունի հայտարարելու, որ ուժեղ է։
-Այսինքն, կարծում եք, որ իշխանությունում պայթյու՞ն է հասունանում։
-Ֆորսմաժորային զարգացումները դժվար է կանխատեսել, բայց դինամիկան ցույց է տալիս, որ պառակտում լինելու է իշխանության ներսում։ Գուցե հրապարակավ դա չերևա, բայց հիմա էլ կա այդ պառակտումը։
Ասում են, թե կոռուպցիա չկա, բայց ասուլիսում փաստորեն ընդունեցին, որ կա։ Կոռուպցիոներներից ամենակարկառունը քայլողներն են։ Պոպուլիստական հայտարարություններով կոռուպցիա չես վերացնի, ինստիտուցիոնալ քայլեր են պետք։
Ի դեպ, մինչ օրս նախկին իշխանությունների հետ կապված ոչ մի կոռուպցիոն դեպք բացահայտված չէ։ Խոսում էին թալանի մասին, բայց բյուջետային թալանի մեկ դեպք բացահայտված չէ։ Կամ ստել են, կամ էլ հիմա իրենք էլ են զբաղված թալանով։ Հայտարարվեց, որ Բաղրամյան 26 ճամպրուկներով փող է տարվել, պարզվում է, այդ թեման այլևս չկա, այլ պարագայում քրեական գործ կհարուցվեր։ Ստացվում է, որ իրենց բոլոր հայտարարություններին պետք է անլուրջ վերաբերվենք, իրենք են մեզ կոչ անում, որ անլուրջ վերաբերվենք։
Այսօր բոլոր մտահոգ մարդկանց խնդիրը հեղափոխական արժեքները հեղափոխականներից պաշտպանելն է։
Եթե գնում ես որևէ գյուղ, ծանր տպավորություն ես ստանում, պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկես՝ իրավիճակը շտկելու ուղղությամբ, ոչ թե բանաստեղծություն գրես։ Սովորական քաղաքացին կարող է ազդվել, որի ձեռքում լծակներ չկան, բայց բոլոր լծակները քո ձեռքում են, ունես աննախադեպ լեգիտիմություն, բանաստեղծություն պետք չէ գրել, պետք է մասնագիտական, պրոֆեսիոնալ որոշումներ կայացնել։
-Ո՞րն է պատճառը, որ բոլոր լծակները ձեռքում ունեցող վարչապետը նախընտրում է բանաստեղծություն գրել, ոչ թե հստակ հրահանգներ տալ։
-Իշխանությունը շատ մեծ հագուստ է իրենց համար, դա իրենց բեռը չէ։ Չկան համապատասխան գիտելիք, փորձ, տեսլական։ Իրավիճակային որոշումներ են կայացվում, տնտեսական հեղափոխությունից են խոսում, բացարձակապես հասկանալի չէ, թե ինչ քայլեր են անում։ Բացի այդ, տնտեսությունն ու հեղափոխությունը նույն նախադասության մեջ այդքան էլ հարմար չեն։ Տնտեսությունը սիրում է կայունություն, որոշակիություն։
-Նիկոլ Փաշինյանը միշտ անհաշտ պայքարի մեջ է եղել, երբ նախկինները խոսել են պետական պարտքի ավելացման մասին, սակայն այսօր նա չբացառեց, որ կավելանա պետական պարտքը։ Սա այն դեպքում, որ ոչ մի ուսումնասիրություն չի արվել այն մասին, թե 7,5 մլրդ կուտակված պարտքն ինչպես է ծախսվել։
-Խնդիրն անգամ պետական պարտքի մեծացման մասին չէ, արդեն սովորել ենք, որ նախկինում մի բան էին ասում, հիմա՝ այլ բան անում։ Խնդիրն այն է, որ այդ պարտքը վերցնում ես, ի՞նչ ես ուզում անել, ի՞նչ արդյունք ես ուզում ստանալ, մարդկանց բարեկեցությու՞նն է փոխվելու։ Հսկայական պարտք ունեն զարգացած երկրները, բայց նրանք գիտեն, թե ինչ են ուզում անել։ Եթե ծրագիր չունես և ուզում ես պարտքն ավելացնել, նշանակում է բյուջեում փող չկա, ընթացիկ ծախսերի համար ես վերցնում պարտք։ Պարտք ես վերցնում, որ պարտքդ փակես ու վերջում կանգնելու ես դեֆոլտի առաջ։
Տնտեսական հեղափոխությունը չի կարող 3 բաղադրիչի վրա հիմնված լինել՝ ոչխար պահել, ՀԴՄ կտրոն պահանջել և առանց հաստատագրված վճարի տաքսի քշել։
Այն կարգախոսը, որ ասում են, թե թող անփորձ լինի, բայց ոչ կոռումպացված, ընդունելի չէ։ Սա դեմագոգիա է, որովհետև տեսնում ենք, որ այդ անփորձներն էլ կոռումպացված են լինում։ Իրենք առաջնային են համարում նախնական կապիտալի կուտակումը։ Վերահսկողական ծառայության աշխատողների դեպքը դրա ապացույցն է, որը եզակի չէ։ Պատահական չէ, որ վարչապետի ընտանիքի առնչությամբ էլ նման խոսակցություններ արդեն կան։ Նրանց հայտարարություններն ու վարքագիծը 180 աստիճանով տարբերվում են։ Վաղը, մյուս օրը, երբ խնդիրներ առաջանան, նրանք կարող են հայտնվել իրենց ողջունող ամբոխի ոտքերի տակ։
-Այս իրավիճակում 3 քայլ, որ պետք է անի Նիկոլ Փաշինյանը։
-Ներքին քաղաքականության փոփոխություն, չարության, թշնամանքի վերացում, տնտեսական հստակ քաղաքականություն, Արցախի հարցը փակուղի չտանել։ Պատրաստվել պատերազմի՝ թույլ չտալով պատերազմ։
Ցավալի է, որ առաջին դեմքի մակարդակով հստակ հայտարարություն չկա, որ Արցախը պետք է ինքնորոշվի Ադրբեջանի կազմից դուրս։

Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Աղյուրը՝ irates.am