Մեծ Բրիտանիան կոչ է անում խստացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը ծոցի երկրներ այցի ժամանակ կոչ է արել խստացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Հեյգը հույս ունի, որ պատժամիջոցների հերթական խստացումը Թեհրանին այդուհանդերձ կստիպի հրաժարվել իր միջուկային ծրագրից։ Այս մասին տեղեկացնում է «BBC»-ն։
Նախարարի խոսքերով՝ Իրանի հետ բանակցությունները անհնարին են, քանի դեռ իրանական կողմը նախապայմաններից չի հրաժարվել։
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Իրանի և վեց առաջատար երկրների խմբի միջև տեղի ունեցած միջուկային ծրագրի մասին բանակցությունները ձախողվել էին։