Լրահոս

24.03.2010 12:26


Հայաստանը կմասնակցի սամբոյի աշխարհի սուպերգավաթի խաղարկությանը

Այսօր Մոսկվա մեկնեց Հայաստանի սամբոյի պատվիրակությունը, ուր  մարտի 25-ից 27-ը  տեղի կունենա մարզական և մարտական սամբոյի տղամարդկանց և կանանց «Ա.Խառլամպիևի հուշամրցաշար» աշխարհի սուպերգավաթի խաղարկությունը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու են 48 կգ քաշային կարգում հանդես եկող Ժաննա Վարդանյանը, 68 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը, 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանը և 90 կգ քաշային Արմեն Իսպիրյանը:

Հայկական պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

Աշխարհի ոչ պաշտոնական առաջնություն համարվող մրցաշարն անց է կացվում 1980 թվականից, 1982-ից դարձել է միջազգային: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մրցաշարին մասնակցում են աշխարհի ուժեղագույն սամբիստները, 2009 թվականից այն ստացել է Սուպերգավաթի կարգավիճակ:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Այս խորագրի վերջին նյութերը