Լրահոս

24.03.2010 12:51


Համլետ Հարությունյանը կողմ է տարածքներ հանձնելուն

Համլետ Հարությունյանը  կողմ է տարածքներ հանձնելուն

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը, ով նաև «Արցախ» հայրենակցական միության նախագահն է, չի կարդացել սիրիական «Al Watan» թերթին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցը, որտեղ վերջինս խոսել էր ազատագրված տարածքները  զիջելու մասին։

-Կարծում եմ, որ նախագահն ինքը կտա դրա բացատրությունը,-ասել է Հ. Հարությունյանը՝ պատասխանելով «7օր»-ի  հարցին, թե ինչպես է մեկնաբանում նախագահի միտքը։

-Խոսքը զիջումների մասին է, ես պատմաբան եմ, պատմական գիտությունների թեկնածու և դոցենտ։ Աշխարհում չեմ տեսել  բանակցային գործընթաց, որը չունենա զիջումների տրամաբանություն։

«7օր»-ի՝ «Դուք կո՞ղմ եք որևէ մի շրջան զիջելուն» հարցին Համլետ Հարությունյանը հարցով է պատասխանել.

-Եթե ասեն, թե Ֆիզուլիի մի անպետք հողատարածք կա, դա տանք թուրքերին, Դուք համաձայն չե՞ք։

-Մենք անպետք հողատարածք չունենք։

-Մի հատ լիճ, մի հատ բան...

-Ո՛չ, միանշանակ համաձայն չեմ։

-Դուք պետք է ոչ թե մտածեք էջ լրացնելու մասին... Ես հարց եմ տալիս...

-Այստեղ հարցերը մենք ենք տալիս, Դուք եք պատասխանում, մենք էլ էջեր չենք լրացնում։ Համենայնդեպս, մենք էինք Ձեզ ծանոթացնում Ձեր կուսակցության առաջնորդի հարցազրույցին։

-Ես գտնում եմ, որ առանց փոխզիջման հարց չի լուծվի,- նշել է Հարությունյանը։

Այս ամենից հետո Համլետ Հարությունյանը խոստացել է ծանոթանալ հարցազրույցին ու պատասխանել հարցերին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը