Միջազգային ֆինանսական կորպորացիան կաջակցի բարեփոխումներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Սնեժանա Ստոյկովիչի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին' վարչապետը բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերում։ Կառավարության ղեկավարը հանդիպումը որակել է կատարված աշխատանքներն ամփոփելու ու նոր ծրագրեր նախանշելու լավ հնարավորություն։ Կողմերն անհրաժեշտ են համարել նոր նախաձեռնությունների իրականացումը' ուղղված համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են գործարարության եւ տեսչական ոլորտներում բարեփոխումների իրականացման մանրամասներ, որոնք գործարարության մասով նախատեսում է նաեւ ՀՀ կառավարության գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը։ Վարչապետը կարեւորել է միջազգային առաջատար փորձի ներդրումը համապատասխան խորհրդատվության տրամադրման միջոցով։
Որպես փոխգործակցության առաջնային ուղղություն' Տիգրան Սարգսյանն առանձնացրել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի մասնակցությունը բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ֆինանսավորման, ինչպես նաեւ կորպորատիվ կառավարման մշակույթի ներդրման, մասնավորապես, անկախ տնօրենների ինստիտուտի կայացման գործում։
Կառավարության ղեկավարը հեռանկարային է համարել Հայաստանում ձեւավորվող վենչուրային հիմնադրամներում Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներգրավվումը' ընդգծելով մասնակցության ձեւերի մշակման անհրաժեշտությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ էներգետիկայի, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, ազատ տնտեսական գոտիների ստեղծման, Համահայկական բանկում մասնավոր կապիտալի լայն ներգրավման ու մի շարք այլ խնդիրների։
Փոխադարձաբար կարեւորվել է համագործակցության ընդլայնումը տարբեր ոլորտների ներուժը բացահայտելու նպատակով։