Տնտեսական

25.03.2019 14:55


2019-ի համար կարող է լինել 4 տոկոսը չգերազանցող գնաճ. նախարար

2019-ի համար կարող է լինել 4 տոկոսը չգերազանցող գնաճ. նախարար

2019 թվականի համար կարող է լինել 4 տոկոսը չգերազանցող գնաճ, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տնտեսական զարգացման և ներդրումներ նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Օրենքով սահմանված սահմաններում կարող է լինել գնաճը, որը թույլատրելի միջակայքում է՝ 4 տոկոսը չգերազանցող, 2019-ի համար»,-ասաց նախարարը։

Հարցին, թե ստույգ ո՞ր ապրանքների թանկացում է նախատեսվում, նախարարը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, թե հիմնականում, որ ապրանքներն են թանկանալու, դա կապված է շուկայի և ապրանքների նկատմամբ կոնկրետ պահանջարկի գնահատականներից»։

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը