Սարալանջի փողոցում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ (լրացված)
Մարտի 25-ին՝ ժամը 09:51-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցից դեպի Հերացու փողոց գնացող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ բախվել են «Toyota Vitz» մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), «Opel Astra G» մակնիշի (վարորդ՝ Ա.Թ., ծնված 1993 թ․), «Nissan Sentra» մակնիշի (վարորդ՝ Հ.Բ., ծնված 1973 թ․) և «Infinity FX35» մակնիշի (վարորդ՝ Ն.Ա., ծնված 1993 թ․) ավտոմեքենաները։
Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին՝ Մ.Ա.-ին (ծնված 2016 թ.) հոսպիտալացրել է «Արաբկիր» ԲԿ, որտեղից վերջինս տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից: Վերջինիս և նույն ավտոմեքենայի ուղևորին՝ Ա.Հ.-ին, փրկարարները տեղում ցուցաբերել են առաջին օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին: Տուժածները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները Հ.Բ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա.Հ.-ինը՝ ծանր:
Փրկարարները «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին տեղում ցուցաբերել են առաջին օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», որտեղ բժիշկները Ս.Մ.-ի և Լ.Ս.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենան. վառելիքի արտահոսք չի եղել։