Լրահոս

24.03.2010 13:39


ՀՀԿ պատգմավոր. «Թուրքիայի քաղաքական գործիչների հայտարարությունը մեզ համար որևիցե նշանակություն չունի»

ՀՀԿ պատգմավոր. «Թուրքիայի քաղաքական գործիչների հայտարարությունը մեզ համար որևիցե նշանակություն չունի»

-Ես այն մարդկանց թվին եմ պատկանում, ովքեր հենց առաջին օրից կտրականապես դեմ են եղել, որ Ղարաբաղը դուրս մղվի բանակցային գործընթացից։ Եվ հիմա ամեն ինչ պետք է անել, որպեսզի Ղարաբաղը վերադառնա բանակցայնի սեղան,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանն ու ավելացրել, թե իր խորին համոզմամբ՝ առանց դրա ԼՂՀ հարցը չի լուծվի։

«7օր»-ի հարցին, թե ինչպես է մեկնաբանում Թուրքիայի լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Ջեմ Թոքերի հայտարարությունը, ըստ որի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիան կարող է կողմ դառնալ հատկապես հարաբերությունների կարգավորումից հետո, Համլետ Հարությունյանը պատասխանել է.

-Շատ բացասական, որը չի լինի։ Թուրքիայի քաղաքական գործիչների հայտարարությունը մեզ համար որևիցե նշանակություն չունի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը