Լրահոս

25.03.2019 17:58


Արշակունյաց պողոտայում ավտովթարին հաջորդել է ծեծկռտուքը (տեսանյութ)

Արշակունյաց պողոտայում ավտովթարին հաջորդել է ծեծկռտուքը (տեսանյութ)

Մարտի 25-ին 911 ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ավտովթար: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 34 հասցեի մոտակայքում բախվել են «Wolksvagen Passat», «Nissan Tida», «Toyota Ipsum» և «ՎԱԶ 21010» մակնիշների ավտոմեքենաները, տուժածներ չկան. ճանապարհին առկա է թափված վառելիք:

«ՎԱԶ 21010» ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Վթարից հետո ծեծկռտուք է սկսվել, որի առնչությամբ «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և տեղադրել տեսանյութ:

Նա, մասնավորապես, գրել է. «Ահա թե ինչ է լինում, երբ վարորդները կորցնում են իրենց չափերն ու զգոնությունը ու պողոտայի վրա մեքենան վարում են՝ ինչպես սեփական տան բակում: Էս հատվածում ինչ ասես՝ չի կատարվում, ու մարդիկ վերջը դիմում են ինքնադատաստանի, հայերեն ասած՝ «սամասուդ» մեխանիզմի միջոցով ուզում են հարցերը պարզեն:

ԱՊՊԱ համակարգը ներդնելուց հետո այս ամենը համարյա թե վերացել էր, բայց արի ու տես, որ ոչ:

Կարծում եմ՝ սա պետք է հիմք հանդիսանա, որպեսզի ՃՈ-ն ու ոստիկանությունը էլ ավելի խիստ լինեն ու նույնիսկ ոչ մի թեթև խախտում անհետևանք չթողնեն, հենց մի անգամ մի թեթև խախտողի չեն տուգանում, սկսում է իրավախախտը առիթավորվել, ու այսպիսի դեպքեր են լինում:

Ականատեսներից ասել են, որ կռվարարները եղել են Ոստիկանությունից, սա պետք է շատ խիստ պատժվի, նման վերաբերմունքն արդարացում չունի»:

Այս խորագրի վերջին նյութերը