Լրահոս

24.03.2010 13:45


ԼՂՀ ԱԺ պատգամավորն անդրադարձել է Սերժ Սարգսյանի հարցազրույցին

ԼՂՀ ԱԺ պատգամավորն անդրադարձել է Սերժ Սարգսյանի հարցազրույցին

Պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում  սիրիական «Al Watan» թերթին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի հետևյալ հայտարարությունը. «Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»' ԼՂՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Գեղամ Բաղդասրայանն ասել է. «Սիրիական թերթին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտած մտքերի հետ «կռիվս տալուց» առաջ և դրա փոխարեն պարզապես, ըստ իս, հարկավոր է մի պարզ ու հասարակ հարց տալ նրան՝ օրինական ու բարոյական ի՞նչ իրավունքով է նա այդկերպ կանխորոշում երկրորդ հայկական պետականության ճակատագիրը, եթե ԼՂՀ բարձրագույն իշխանությունը քանիցս հրապարակավ ասել է, որ չունենք ազատագրված տարածքներ, այլ ունենք երկրի սահմաններ, որոնք ամրագրված են նրա սահմանադրության մեջ, իսկ արցախյան հանրության դիրքորոշումն էլ այս հարցում էլ ավելի կոշտ ու կտրուկ է, նաև այն, որ չկա որևէ փաստաթուղթ, որով ԼՂՀ ղեկավարությունը ՀՀ ղեկավարությանը լիազորում է ներկայացնել իր շահերը բանակցային գործընթացում։ Սույն «ինքնագործունեության» գնահատականը նախևառաջ պիտի տալ։ Մնացյալ բոլորը ածանցյալ է այս հանգամանքից։ Ուստի գոնե այս անգամ եկեք հրաժարվենք անիմաստ քննարկումներից և ազգովի այս հարցը տանք ՀՀ իշխանությանը։ Խորապես համոզված եմ՝ սույն հարցի պատասխանը հայությանը հուշելու է իր անելիքը։ Ուրիշ բան որ չլինի՝ ի՞նչ գործ ունի ՀՀ նախագահը մեկ այլ պետության տարածքների հետ։ Առավել ևս, որ պետությունն այդ իշխանություն ունի»։

Այս խորագրի վերջին նյութերը