«Լավ օրակարգ չէ և չի նպաստելու խաղաղ մթնոլորտի հաստատմանը». Մոդեստ Կոլերով
«ՄԽ համանախագահների հրապարակած սկզբունքների և տարրերի կազմը չի նպաստում հայկական կողմերի շահերի պաշտպանությանը, և այդ օրակարգով հանդիպումները չեն նպաստում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Նման օրակարգով բանակցությունների հայկական կողմը չպետք է համաձայնի, առավել ևս, երբ չի հաջողվում նաև առաջընթացի հասնել բանակցային գործընթացին Արցախի մասնակցության հարցում»,-«168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով առաջիկայում Վիեննայում Փաշինյան-Ալիև հանդիպման մասին տեղեկություններին և հանդիպման անհրաժեշտությանը:
Նա հանդիպումից առանձնապես լուրջ ակնկալիքներ չունի: Նրա խոսքով, եթե հայկական կողմը ցանկանում է խոսել Մադրիդյան սկզբունքների, դրանց հստակեցման մասին, ապա դա լավ օրակարգ չէ և չի նպաստելու խաղաղ մթնոլորտի հաստատմանը, ուստի չկա որևէ էական ակնկալիք:
Իր հերթին՝ գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը կարծիք է հայտնել, որ Մադրիդյան սկզբունքները հստակեցնելու ՀՀ իշխանությունների դիրքորոշումը պարզապես այս հանդիպումից չհրաժարվելու և դրան մասնակցելու պատճառաբանություն է՝ բանակցային գործընթացի թելը չկտրելու նպատակով: Ինչ վերաբերում է հնարավոր արդյունքին, ապա նա նշել է, թե վստահ չէ, որ մեզ մեծ արդյունքներ են սպասվում, բայց զրուցել պետք է, և արդյունք պետք է դիտարկվի նաև պատերազմի վերսկսման սպառնալիքի նվազումը ևս: