«Մեզ նախապես չեն ասել, որ աշխատավարձը իջեցնելու են». ԱԺ մաքրուհիները շարունակում են բողոքել
Առավոտից Ազգային ժողովում մաքրուհիները շարունակում են բողոքել աշխատավարձի իջեցումից:
«Մեզ նախապես չեն ասել, որ աշխատավարձը իջեցնելու են: Ուրբաթ օրն են ասել, որ 40 հազար պիտի ստանանք», - բողոքեց նրանցից մեկը` դիմելով ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին:
Վերջինս լսեց մաքրուհիների բողոքը, ապա խնդրեց նրանցից երկուսին կոնտակտներ թողնել, որպեսզի նիստից հետո կարողանա խոսել նրանց հետ խնդրի շուրջ:
Մաքրուհիները պնդում են, որ իրենք չեն ցանկանում երկու ժամից ավելի աշխատել` պահանջելով պահպանել իրենց նախկին աշխատավարձը:
Հիշեցնենք, որ նախկինում ԱԺ շենքի մաքրությունը երկու ժամ ապահոված մաքրուհիները վճարվել են 65 հազար դրամ, մինչդեռ ԱԺ նոր ղեկավարությունը շենքի մաքրության ապահովման համար պայմանագիր է կնքել մասնավոր «Քլիներս» ՍՊԸ հետ, որը իր պարտականությունների կատարմանն անցնելու է ապրիլի 1-ից ու հայտարարել է, որ իր հաշվարկով 105 հազար դրույքաչափը պահպանելով` երկու ժամ աշխատելու դեպքում մաքրուհիների աշխատավարձը 40 հազար դրամ է կազմում:
ՍՊԸ ղեկավարը Aysor.am-ի հետ զրույցում ասել էր, որ առաջարկել է մաքրուհիներին նրանց այլ աշխատանքի տեղավորել երկուժամյա աշխատանքից հետո և ավելի վճարել, մինչդեռ մաքրուհիները մերժում են այս առաջարկը` պահանջելով պահպանել նախկին աշխատավարձը երկուժամյա աշխատանքի դիմաց:

Աղբյուրը՝ Aysor.am