Լրահոս

24.03.2010 13:51


Մոսկվայում անցկացվել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը

Ս.թ. մարտի 23-ին Ռուսաստանի Պետդումայի «Гербовый» սրահում կայացել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել է նաև  Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը:

Բացման խոսքով հանդես է եկել Ռուսաստանի խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը, ով ողջունել է հայ խորհրդարանականներին և նշել, որ միջխորհրդարանական հանձնաժողովը կատարել է լուրջ աշխատանքներ երկու խորհրդարանների արտաքին քաղաքական գործունեությունը համակարգելու հարցում:

Հայկական խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Արամ Սաֆարյանը տեղեկացրել է միջխորհրդարանական հանձնաժողովի անցյալ որոշումների կատարման մասին: Անդրադառնալով միջազգային հարթակներում հայ և ռուս պատգամավորների համագործակցությանը' նա  գոհունակություն է հայտնել արձանագրված առաջընթացի վերաբերյալ, խոսել է նաև երկու կողմերի տնտեսական համագործակցության մասին:

Հանդիպմանը քննարկվել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող երկուստեք կարևորություն ներկայացնող բազմաթիվ հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը