ՀԱԿ ներկայացուցիչ. «5 շրջան վերադարձնելու հարցն արդեն Հայաստանի կողմի հետ վաղուց համաձայնեցված է...»
Մամուլի ազգային ակումբում խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին՝ ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն ասել է, թե իրավիճակ է փոխվել, և ՀՀ իշխանություններն էլ իրենց տարօրինակ են պահում։
-Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակին Ադրբեջանը բազմիցս տվել է իր համաձայնությունը, իսկ Հայաստանը, համոզված եմ, որ չի արել դա, չնայած որոշակի պատասխան էլ այդ հարցին ՀՀ իշխանությունները չեն տվել։ Միշտ հակառակն է եղել՝ Հայաստանը պատրաստակամ էր լինում, իսկ Ադրբեջանը նորանոր պայմաններ էր ներկայացնում։ Այստեղից մի եզրակացություն՝ որ նորացված տարբերակը ակնհայտորեն շատ ավելի ձեռնտու է Բաքվին, քան սկզբնական Մադրիդյան սկզբունքները,-ասել է նա։
Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ կապված Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի հետ՝ Բաքուն ինչ-որ բացահայտումներ է անում, իսկ ՀՀ իշխանությունները լռություն են պահպանում և անգամ չեն բողոքում, որ ադրբեջանական կողմը խախտում է գաղտնիության սկզբունքը։
-Իրականում իրավիճակը հետևյալն է. 5 շրջան վերադարձնելու հարցն արդեն Հայաստանի կողմի հետ վաղուց համաձայնեցված է, և ինչ-որ դետալների մասին կան խոսակցություններ։ՀՀ իշխանությունների պահվածքը խոսում է այն մասին, որ Մինսկի խմբում գործընթացը եկել է մի աստիճանի, որտեղ մոտ է այն վիճակը, որը կոչվում է անկեղծության պակտ և Հայաստանը փորձում է խուսանավել,-նշել է նա։
ՀԱԿ ներկայացուցիչ. «5 շրջան վերադարձնելու հարցն արդեն Հայաստանի կողմի հետ վաղուց համաձայնեցված է...»
Մամուլի ազգային ակումբում խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին՝ ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն ասել է, թե իրավիճակ է փոխվել, և ՀՀ իշխանություններն էլ իրենց տարօրինակ են պահում։
-Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակին Ադրբեջանը բազմիցս տվել է իր համաձայնությունը, իսկ Հայաստանը, համոզված եմ, որ չի արել դա, չնայած որոշակի պատասխան էլ այդ հարցին ՀՀ իշխանությունները չեն տվել։ Միշտ հակառակն է եղել՝ Հայաստանը պատրաստակամ էր լինում, իսկ Ադրբեջանը նորանոր պայմաններ էր ներկայացնում։ Այստեղից մի եզրակացություն՝ որ նորացված տարբերակը ակնհայտորեն շատ ավելի ձեռնտու է Բաքվին, քան սկզբնական Մադրիդյան սկզբունքները,-ասել է նա։
Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ կապված Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի հետ՝ Բաքուն ինչ-որ բացահայտումներ է անում, իսկ ՀՀ իշխանությունները լռություն են պահպանում և անգամ չեն բողոքում, որ ադրբեջանական կողմը խախտում է գաղտնիության սկզբունքը։
-Իրականում իրավիճակը հետևյալն է. 5 շրջան վերադարձնելու հարցն արդեն Հայաստանի կողմի հետ վաղուց համաձայնեցված է, և ինչ-որ դետալների մասին կան խոսակցություններ։ ՀՀ իշխանությունների պահվածքը խոսում է այն մասին, որ Մինսկի խմբում գործընթացը եկել է մի աստիճանի, որտեղ մոտ է այն վիճակը, որը կոչվում է անկեղծության պակտ և Հայաստանը փորձում է խուսանավել,-նշել է նա։
7or.am