Լրահոս

24.03.2010 14:05


ՀՀԿ–ական պատգամավորը համոզված է, որ Թուրքիան կվավերացնի արձանագրությունները

ՀՀԿ–ական պատգամավորը համոզված է, որ Թուրքիան կվավերացնի արձանագրությունները

 Երևանում գտնվող թուրք քաղաքական գործիչը ԶԼՄ-ների ներկայությամբ հայտարարել էր, թե հայ-թուրքական արձանագրությունները սառեցվել են, և դրանք չեն վավերացվելու։

-Ես էլ ձեզ ասում եմ հետևյալը՝ անպայման ստորագրվելու են։ Թուրքիան չի կարող իր ազգային պետական ճակատագիրը փոխել պանթուրքիզմի մտածելակերպով,-«Տեսակետ» ակումբում հակադարձելով թուրք գործչին՝ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը։-Այդ դեպքում Թուրքիան դուրս կմղվի քաղաքակիրթ աշխարհի պետությունների շարքից։ Թուրքիայի այդ բոլոր դերասանությունները ներքին օգտագործման համար են։ Թուրքիան հզոր պետություն է ու հասկանում է համաշխարհային զարգացման ընդհանուր տենդենցները, և չի կարող պատահել, որ Թուրքիան չստորագրի հայ-թուրքական արձանագրությունները։

Այդուհանդերձ, ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ եթե նույնիսկ Թուրքիան արձանագրությունները չվավերացնի, մենք բավականին շահեկան վիճակում ենք լինելու.

-Համաշխարհային հանրությունը մի պարզ ճշմարտության կգա, որ այդ երկիրը մնացել է այն նույն մակարդակին։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը