ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը8 ամիս է՝ ենթարկվում է քաղաքական հետապնդման, որից 4 ամիսը նա անցկացրել է կալանքի տակ:
«Սիրո և հանդուրժողականության» կարգախոսների ներքո տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում մենք ունենք քաղաքական վենդետտա, թեև հակառակն էր խոստացվել:
Հարց կարող է առաջանալ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը սևեռված Քոչարյանի ուղղությամբ: Կան տարբեր պատասխաններ, բայց մենք կուզենայինք դրա տնտեսական մասին անդրադառնալ (քաղաքական առումով ամեն ինչ պարզ է. արդեն նույնիսկ մանկապարտեզի երեխաների համար է հասկանալի, որ ՀՀ 2-րդ նախագահը քաղաքական բանտարկյալ է):
Եվ այսպես, Քոչարյանը կալանավորված է, քանզի իր նախագահության ընթացքում՝
-ՀՀ ՀՆԱ-ն դոլարային հաշվարկով աճել է 5 անգամ,
-ՀՀ տնտեսական աճը միջինում եղել է տարեկան 12,6 տոկոս. երկնիշ տնտեսական աճը գրանցվել է 6 տարի շարունակ,
-գրանցվել է հետանկախական Հայաստանի ամենաբարձր տնտեսական աճը (2003թ.՝ 14 տոկոս),
-ՀՀ բյուջեն 1998-ի համեմատ՝ 2008-ին մեծացել է ավելի քան 10 անգամ,
Ահա թե ինչու է կալանավորված Քոչարյանը: Ի դեմս նրա՝ գործող իշխանությունները տեսել են քաղաքական լուրջ մրցակցի և ընդդիմախոսի:
Պլանավորած 4 տոկոս ինֆլյացիայի պայմաններում տնտեսության 5 տոկոս աճ խոստացած Փաշինյանից այլ բան չէր էլ սպասվում:
Ինչու է կալանավորված Ռոբերտ Քոչարյանը
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 8 ամիս է՝ ենթարկվում է քաղաքական հետապնդման, որից 4 ամիսը նա անցկացրել է կալանքի տակ:
«Սիրո և հանդուրժողականության» կարգախոսների ներքո տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում մենք ունենք քաղաքական վենդետտա, թեև հակառակն էր խոստացվել:
Հարց կարող է առաջանալ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը սևեռված Քոչարյանի ուղղությամբ: Կան տարբեր պատասխաններ, բայց մենք կուզենայինք դրա տնտեսական մասին անդրադառնալ (քաղաքական առումով ամեն ինչ պարզ է. արդեն նույնիսկ մանկապարտեզի երեխաների համար է հասկանալի, որ ՀՀ 2-րդ նախագահը քաղաքական բանտարկյալ է):
Եվ այսպես, Քոչարյանը կալանավորված է, քանզի իր նախագահության ընթացքում՝
-ՀՀ ՀՆԱ-ն դոլարային հաշվարկով աճել է 5 անգամ,
-ՀՀ տնտեսական աճը միջինում եղել է տարեկան 12,6 տոկոս. երկնիշ տնտեսական աճը գրանցվել է 6 տարի շարունակ,
-գրանցվել է հետանկախական Հայաստանի ամենաբարձր տնտեսական աճը (2003թ.՝ 14 տոկոս),
-ՀՀ բյուջեն 1998-ի համեմատ՝ 2008-ին մեծացել է ավելի քան 10 անգամ,
Ահա թե ինչու է կալանավորված Քոչարյանը: Ի դեմս նրա՝ գործող իշխանությունները տեսել են քաղաքական լուրջ մրցակցի և ընդդիմախոսի:
Պլանավորած 4 տոկոս ինֆլյացիայի պայմաններում տնտեսության 5 տոկոս աճ խոստացած Փաշինյանից այլ բան չէր էլ սպասվում:
Կորյուն Մանուկյան