Լրահոս

24.03.2010 14:34


Տարածքների փոխզիջման խնդիրը՝ ածանցյա՞լ

Տարածքների փոխզիջման խնդիրը՝ ածանցյա՞լ

 Մեկնաբանելով սիրիական «Al Watan» թերթին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի հայտարարությունը, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ  Սուքիաս Ավետիսյանն ասել է, թե բազմիցս է ասվել, որ ղարաբաղյան բանակցությունների առաջին նախապայմանը ազգերի ինքնորոշումն ու Ղարբաղի կարգավիճակն են, իսկ մնացած հարցերն ածանցյալ են վերջիններից.

-Եթե նախագահն ասել է, որ տարածքների փոխզիջման խնդիր կարող է քննարկվել, ապա դա կարող է քննարկվել միայն այդ երկու հարցի լուծումից հետո։

Նա նշել է, որ եթե որևէ մեկին թվում է, թե Սերժ Սարգսյանն իրավունք չունի նաև Ղարաբաղի անունից հանդես գալու, դա սխալ է, քանի որ այսօր Ղարաբաղի ու Հայաստանի կողմից որպես բանակցային կողմ հանդես է գալիս միայն ՀՀ նախագահը. «Երբ ղարաբաղյան կողմը կամ Ղարաբաղի նախագահը կհայտնվի բանակցային գործընթացում, այդ ժամանակ, բնական է, կլսենք նաև ղարաբաղյան կողմի դիրքորոշումը»։

Նրա խոսքերով՝ Հանրապետական կուսակցությունը ճիշտ է համարում, որ Ղարաբաղը ևս դառնա բանակցությունների մասնակից, սակայն քանի դեռ միջազգային կառույցները չեն ցանկանում Ղարաբաղը տեսնել որպես բանակցային կողմ, բնական է, որ ՀՀ նախագահն իր վրա պետք է վերցնի նաև այդ պարտականությունը։

Ի դեպ, Սերժ Սարգսյանի հարցազրույցին Սուքիաս Ավետիսյանը ծանոթ չէր:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը