Լրահոս

10.02.2011 14:08


Ռոք աստղ Աքսել Ռոուզը Սլեշի հետ չի հաշտվել

Ռոք աստղ Աքսել Ռոուզը Սլեշի հետ չի հաշտվել

Աքսել Ռոուզը հերքել է այն տեղեկությունը, թե հնարավոր է՝ «Guns N' Roses»-ի նախկին մասնակիցները կրկին խմբի կազմի մեջ մտնեն։ Այս մասին հաղորդում է «NME»-ը։

Փետրվարի սկզբին կիթառահար Սլեշը հայտնել է, թե պատրաստ է վերադառնալ խումբ, եթե Աքսելն իրենից ներողություն խնդրի։ Սակայն ավելի ուշ Ռոուզը «Twitter»-ի իր էջում գրել է, որ չի ծրագրում ո՛չ փոխել ներկա խմբի կազմը, ո՛չ էլ շրջագայության մեկնել «Guns N' Roses»-ի նախկին անձնակազմից որևէ մեկի հետ։ Այդ իրադարձությունների հավանականության վերաբերյալ բոլոր խոսակցությունները երաժիշտն անվանել է հորինվածք։

 «Guns N' Roses» խումբը հիմնվել է 1985թ.։ Սլեշը խմբի կիթառահարն է եղել հիմնման գրեթե սկզբից մինչև 1996թ.։ Որոշ տեղեկություններով՝ այս 15 տարում երաժիշտն Աքսել Ռոուզի հետ ոչ մի անգամ չի շփվել։

Այս խորագրի վերջին նյութերը