Լրահոս

24.03.2010 14:44


Դ. Շահնազարյան. «Քոչարյանը քաղաքական ապագա չունի»

Դ. Շահնազարյան. «Քոչարյանը քաղաքական ապագա չունի»

 ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների հետ՝ քաղաքական իրավիճակ է փոխվել, և իշխանության ներսում որոշակի գործընթացներ են տեղի ունենում։

-Դե, եթե Վարդան Օսկանյանը, որն այս ողջ գործընթացի հայրն  է, և իրեն է պատականում (Ղարաբաղի հարցը նկատի ունեմ), հայ-թուրքականը, որը Ռ. Քոչարյանի առաջարկն է՝ այդ պատամաբանների հանձնաժողով ստեղծելը, որ իր՝ Էրդողանի գրած նամակում արել էր. հիմա ըստ էության հրապարակայնորեն Սերժ Սարգսյանին ասում են՝ իշխանությունդ տուր մեզ, գնա,-բառացիորեն ասել է նա։

Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ Ռոբերտ Քոչարյանի երազանքը Սերժ Սարգսյանից իշխանությունը վերցնելն է։

-Երեկ էլ հարցազրույց  էր տվել, թե ինչքան լավ էր իր ժամանակ տնտեսությունը և այլ հեքիաթներ, բայց ես դա ռեալ չեմ համարում։ Քոչարյանը քաղաքական ապագա չունի՝ քրեական ապագան իրեն շատ ավելի հավանական է, բայց Քոչարյան-Օսկանյանը հիմա հրապարակայնորեն դա են պահանջում։ Բայց դրա հավանականությունը ես համարում եմ չնչին, ոչ թե զրո,-նշել է նա։

Այն հարցին, թե ի՞նչը Ռ. Քոչարյանին  կխանգարի վերադառնալ, Դավիթ Շահնազարյանը պատասխանել է՝ զոլավոր հագուստը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը