Լինելովհանրայինուպետականնշանակությանթեմաներիքննարկմանհարթակ՝ «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունը»չէրկարողշրջանցելՀայաստանիջրայինռեսուրսներինսպառնացողուտարեցտարիահագնացողվտանգները: Ջրայինռեսուրսներիհիմնախնդիրներիննվիրվածքննարկումկազմակերպելով՝Նախաձեռնությունընպատակունիպետականկառույցների, գիտականինստիտուտների, մասնագիտականտարբերխմբերիդիտարկումներըիմիբերել, դրանցհիմանվրավերհանելուտարանջատելխնդիրները, կազմելբարեփոխումներիառաջարկներ՝ուղղվածօրենսդիրուգործադիրմարմիններին:
Քննարկման ներկաները բոլորը ահազանգում են՝ Հայաստանի ջրային ռեսուրսները կառավարվում են վատ, ընդունված օրենքները չեն գործում և այսօր հասել ենք ջրի աղտոտման ու նվազման մի սահմանակետի, որ եթե չձեռնարկվեն կտրուկ քայլեր կկորցնենք ազգային պաշար համարվող ջուրը: Առավել մտահոգիչ են արտեզյան ջրերի շահագործումը, ոռոգման ցանցում մեծ կորուստները, ցամաքող Սևջրի, աղտոտվող Հրազդան գետի, Երևանյան լճի և, առավելապես Սևանի հիմնախնդիրները:
Հայ ջրնախագիծ ինտիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանը իր խոսքում ընդգծեց. «Մեր կառավարությունը ջրային ռեսուրսների պահպանման ու կառավարման մի քանի մարտահրավերների առաջ է կանգնել։ Դրանցից մեկը մեր հոսող ջրային ռեսուրսների ամբարումն ու պահպանումն է մեր սահմաններում։ Դրա համար նախատեսվում է կառուցել 25 ջրամբար: Մոտակա երկու տարում չորս փոքր ու միջին դոնոր ջրամբարներ կկառուցվեն Սևանի շրջանում։ Դրանց շնորհիվ ոռոգման սեզոնին Սևանից հավելյալ ջրառ կառարելու անհրաժեշտություն չի լինի և հնարավոր կլինի Սևանի մակարդակի բարձրացում ապահովել։ Բայց կա մեկ այլ խնդիր. Սևանը մենք բարձրացնում ենք կեղտոտ ջրով։ Ու առաջնահերթ խնդիր է Սևանի առափնյա ռեստորանների ու հյուրանոցների կոյուղացման, կեղտաջրերի մաքրման մեխանիզմների մշակումը։ Հիմա սեփականատերերը պարտավորվում են առանձին կամ միասնական մաքրման կայաններ կառուցել»: Կան նախատեսվող ծրագրեր կապված Երևանյան լճի ծանր մետաղներ պարունակող նստվածքների մաքրման, Կարակալայի հանգույցից ինքնահոս ջրով Սևջուր գետի սնուցման հետ:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Իգոր Սարգսյանը կարևորում է նման քննարկումների կազմակերպումը, որովհետև դրանք բացի խնդիրները վերհանելուց, նաև նպաստում են հանրային գիտակցության բարձրացմանը: Բացի այդ տարբեր մասնագետների դիտարկումների և ուսումնասիրությունների մեկտեղումը խնդիրների համատեղ և արդյունավետ լուծման լծակներ է տալիս: Այսօր նա առաջնահերթություն է համարում Սևանա լճի պահպանումը՝ որպես քաղցրահամ ջրի ամբար: Նրա ճիշտ կառավարումը կարող է մոտ ապագայում անգնահատելի ծառայություն մատուցել մեր երկին, այն դարձնել քաղցրահամ որակյալ ջուր արտահանող երկիր: Երկրորդ հիմնախնդիրը, ըստ Իգոր Սարգսյանի Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրավազանների անխնա օգտագործումն է: Այստեղից տարեկան 1.5 մլրդ խմ քաղցրահամ ջուր է սպառվում:
«Ջինջ» ընկերության տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց մեր երկրում ջրահեռացման համակարգերի բարձիթողի վիճակի վրա հատկապես մարզերում: «Դա բացասական է ազդում ոչ միայն Սևանա լճի վրա: Այն հորերը, որոնք փորվում են կեղտաջրերի համար, անմիջապես կեղտոտում են մեր ստորգետնա ջրավազանը:Ու չի բացառվում որ մի օր մենք աղտոտված ջուր ենք ունենալու նաև այնտեղ»: Անգամ Երևանում վերջին շրջանում կառուցվում են բնակելի թաղամասեր՝ առանց ջրահեռացման համակարգերի: «Պետք է այդ օրենքն էլ գործի, ամբողջ հանրապետությունում շինարարական նախագծերը հաստատվեն միայն այն դեպքում, եթե նախատեսված է ջրահեռացման էկոլոգիապես ընդունելի համակարգ»:
«Քիմմաստեր» ընկերության ղեկավար Մանվել Գաբրիելյանը ևս համաձայն է՝ խնդիրները շատ են, բայց ամենացավոտ խնդիրը Սևանա լճի աղտոտվածությունն է, որի ծաղկմանն ականատես եղանք այս տարի. «Սևանը ճգնաժամի մեջ է: Թթվածնի պաշարը լճում սահմանային մակարդակի վրա է, ու եթե թթվածնի քանակը լճում մի փոքր էլ պակասի, լիճը կմահանա»: Դրա համար առաջին հերթին պետք է մաքրման կայաններ ունենան Սևանի ափամերձ շրջաններում կան կլոր տարին գործող 250 և սեզոնային մոտ 2500 հասարակական վայրերը: Արմսվիսբանկը պատրաստ է աջակցել սեփականատերերին լիզինգային ծրագրով մաքրման կայաններ տեղադրելու գործում: «Աբսուրդ է՝ 21 –րդ դարում, երբ գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում կան լուծման բազում տարբերակներ, կեղտաջուրը ուղղակիորեն լցնել քաղցրահամ լճի մեջ»: «Քիմմաստեր» ընկերության ղեկավարը առաջարկում է նաև Մարտունի, Գավառ, Վարդենիս քաղաքների մեխանիկական մաքրման կայաններից արտահոսող ջրերի կենսաբանական մաքրումը ապահովել, որպեսզի Սևանա լիճ թափվի իսկապես մաքուր ջուր:
Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի սուզորդ Վահե Մելքոնյանը յուրաքանչյուր սուզումի ժամանակ է համոզվում, թե տարեցտարի ինչպես է վատթարանում Սևանա լճի վիճակը, պղտորվում այնքան, որ նկարահանումներ անել չի լինում. «Մեր Կենտրոնի հիմնադիր Ստեփան Կոջայանը կապեր ունի Ֆրանսիայում այն մասնագետների հետ, ովքեր ժամանակին փրկեցին , ֆրանսիական Անսի լիճը, որի շուրջն ապրում է մոտ 250.000 բնակիչ, նույնպես Սևանի նման էկոլոգիական ճգնաժամի առաջ էր կանգնել: Ստեփան Կոջայանի միջոցով կարելի է համագործակցել ֆրանսիացի մասնագետների հետ՝ նրանց փորձը օգտագործելու համար»:
Սևանի ազգային պարկի փոխտնօրեն Արայիկ Հունանյանը, անդրադառնալով Սևանա լճի հիմնախնդրին, այն դիտարկումն արեց, որ լճի հիմնական աղտոտողները գետերն են, որոնք շրջակա մոտ 75 համայնքների կեղտաջրերը բերում թափում են գետ: Նա հրատապ է համարում համայնքների կոյուղացումը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջրային ռեսուրսների հիմնախնդիրների քննարկումնան ընթացքում անընդհատ առաջին պլան էր մղվում Սևանա լճի աղետալի վիճակը: «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմկոմիտեի անդամ Կարեն Խաչիկյանն առաջարկեց հաջորդ քննարկումը կազմակերպել հենց Սևանա լճի փրկության մասին:
Իրավաբան Արթուր Համբարձումյանն իր աջակցությունն առաջարկեց ջրային ռեսուրսների կառավարման, համակարգման հարցերի կարգավորմանն ուղղված փաստաթղթերի մշակման հարցում: Խնդիրները ոլորտում շատ են դրանք պետք է սիստեմավորվեն ու քննարկվեն ըստ ուղղությունների:
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» հիմնադիր Գևորգ Թադևոսյանը ամփոփելով քննարկումը ներկայացրեց մի քանի կարևոր փաստ ևս. «Հայաստանում տեղումների տեսքով գալիս է 7, 2 մլրդ խմ ջուր, նաև ստորջրյա հոսքերով 4 մլրդ խմ: Ոռոգման համար մեծ անհրաժեշտ է ընդամենը 500 մլն խմ: Բայց մենք ամեն տարի ոռոգման ջրի պակաս ենք ունենում ու ամեն տարի «հարձակվում ենք» Սևանի վրա։ Մյուս կողմից էլ կոյուղաջրերը թափվում են Սևան, ու լիճն արդյունքում ճահճանում է: Իսկ դա նշանակում է՝ մենք կորցնում ենք մեր առանցքային ջրային ավազանը: Եթե 20-րդ դարը վառելիքի դար էր, 21–րդ դարը լինելու է ջրի դար: Մենք որպես բարձրադիր երկիր քաղցրահամ ջուր ունենք, աստված մեզ ջուր է տվել, ու այն, թե ինչպես ենք մենք վարվում մեր վաղվա ռեսուրսի հետ, սարսափելի է»։
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»
Ջրի բերած ու չտարած խնդիրները Հայաստանում
Լինելով հանրային ու պետական նշանակության թեմաների քննարկման հարթակ՝ «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունը» չէր կարող շրջանցել Հայաստանի ջրային ռեսուրսներին սպառնացող ու տարեցտարի ահագնացող վտանգները: Ջրային ռեսուրսների հիմնախնդիրներին նվիրված քննարկում կազմակերպելով՝ Նախաձեռնությունը նպատակ ունի պետական կառույցների, գիտական ինստիտուտների, մասնագիտական տարբեր խմբերի դիտարկումները ի մի բերել, դրանց հիման վրա վերհանել ու տարանջատել խնդիրները, կազմել բարեփոխումների առաջարկներ՝ ուղղված օրենսդիր ու գործադիր մարմիններին: