Լրահոս

24.03.2010 15:04


ՀՀԿ և ՀՅԴ գործիչները՝ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին

ՀՀԿ և ՀՅԴ գործիչները՝ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին

 «Արդյոք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարտի 23-ի հարցազրույցում վարչապետ դառնալու վտանգ տեսնո՞ւմ եք» հարցին «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանն ասել է.

-Մենք՝ որպես կառավարություն ներկայացնող քաղաքական ուժ, մեր կառավարության գործունեությունից դժգոհ չենք։

Իսկ թե ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը խոսել տնտեսական հարցերից, Սուքիաս Ավետիսյանը դժվարացել է պատասխանել՝ նշելով, թե ցանկացած մարդ, քաղաքական գործիչ, առավել ևս՝ նախագահը, կարող է ցանկացած ժամանակ արտահայտել իր կարծիքը։

«Կցանկանայի՞ք՝ Ռոբերտ Քոչարյանը վերադառնար» հարցին Սուքիաս Ավետիսյանը պատասխանել է.

-Ցանկացած փորձառու մարդու (ով շատ լավ տիրապետում է երկրին) ուժերն օգտագործելը ցանկացած ժամանակ օգտակար է։

Վերոնշյալ հարցի կապակցությամբ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն ասել է, որ բոլորի աչքի առաջ է եղել, թե ինչ տնտեսություն, երկիր է ժառանգել Ռոբերտ Քոչարյանը, և 10 տարի հետո Հայաստանն ինչ բնագծի վրա է եղել։

-Այդ ընթացքում լինելով կոալիցիայի մեջ՝ մենք շատ հարցերում նաև քննադատել ենք՝ գտնելով, որ երկիրն այդ տարիներին ունեցավ շատ բացթողումներ, որոնցից ամենամեծն օլիգարխիկ համակարգի բյուրեղացումն էր և ստվերային տնտեսության ամրապնդումը։ Ռոբերտ Քոչարյանն այս երկրի ներքին խոհանոցն իմացող ամենաիրազեկ և տիրապետող անձերից մեկն է, և պետք է ուշադիր լսել՝ ինքն ինչ է ասում։ Ինքն ընդհանրապես խոսք ունի ասելու։ Տրամաբանական եմ համարում, որ իր առաջին խոսքը տնտեսության վերաբերյալ էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը