Դ. Շահնազարյան.«Թուրքիան երբեք մտադրություն չի ունեցել վավերացնել այդ արձանագրությունները»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ ԴավիթՇահնազարյանը խոսելով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացի մասին՝ ասել է՝ եթե Հայաստանը որոշել է վավերացնել արձանագրությունները, ապա պետք է ողջամիտ ժամկետ նշի, որից հետո գնդակը կհայտնվի Թուրքիայի դաշտում, և նրանք ստիպված կլինեն արդարանալ, թե ինչու չեն վավերացնում:
Նրա խոսքերով՝ ԹուրքիաներբեքմտադրությունչիունեցելվավերացնելայդարձանագրություններըևբացտեքստովդրանքկապելէԼՂխնդրիհետ, որովհետևնրանպետքէրայսգործընթացը,ոչթեարդյունքը։
-Հայ-թուրքականգործընթացումՀայաստանըհայտնվելէմիիրավիճակում, երբշահելնանհնարէ, չտուժելնանհնարէ,ևնաևխաղիցդուրսգալնէանհնար,-նշել է Դավիթ Շահնազարյանը:
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտնի հայտարարությանը, թե իրենք կարող են վտարել հայաստանցիներին Թուրքիայից՝ ՀԱԿ ներկայացուցիչն ասել է, թե դա ոչ թե էմոցիոնալ հայտարարություն էր, այլ շատ լավ հաշվարկված քայլ, որ Հայաստանը, չսպասելով Թուրքիային, հանկարծ չվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, ինչը հարված կլիներ Թուրքիային:
Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ թեև ԱՄՆ ղեկավարությունը բազմիցս նշել է, որ Հայոց ցեղասպանությանը վերաբերող 252-րդ բանաձևը չի մտնի Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ, Թուրքիան շարունակում է դեմ հանդես գալ դրան, որովհետև ուզում է հավաստիացումներ ստանալ, որ ԱՄՆ-ը կաջակցի իրեն ԼՂ հարցում առաջընթացի հասնելու գործում։
Դ. Շահնազարյան.«Թուրքիան երբեք մտադրություն չի ունեցել վավերացնել այդ արձանագրությունները»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը խոսելով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացի մասին՝ ասել է՝ եթե Հայաստանը որոշել է վավերացնել արձանագրությունները, ապա պետք է ողջամիտ ժամկետ նշի, որից հետո գնդակը կհայտնվի Թուրքիայի դաշտում, և նրանք ստիպված կլինեն արդարանալ, թե ինչու չեն վավերացնում:
Նրա խոսքերով՝ Թուրքիան երբեք մտադրություն չի ունեցել վավերացնել այդ արձանագրությունները և բաց տեքստով դրանք կապել է ԼՂ խնդրի հետ, որովհետև նրան պետք էր այս գործընթացը, ոչ թե արդյունքը։
-Հայ-թուրքական գործընթացում Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ շահելն անհնար է, չտուժելն անհնար է, և նաև խաղից դուրս գալն է անհնար,-նշել է Դավիթ Շահնազարյանը:

7or.am