Տնտեսական

28.03.2019 12:37


ԱԺ մաքրուհիները կրկին բողոքում են (տեսանյութ)

ԱԺ մաքրուհիները կրկին բողոքում են (տեսանյութ)

Ազգային ժողովի մաքրուհիները շարունակում են բողոքել, որ իրենց աշխատավարձը կտրուկ նվազում է:

Factor.am-ը դեռ մեկ ամիս առաջ գրել էր, որ ԱԺ մաքրությունն իրականացնելու է «Քլիներս» ՍՊԸ-ն՝ 68 միլիոն 400 հազար դրամի շրջանակում: Մաքրման աշխատանքները պետք է իրականացնեն 60 աշխատակիցներ: Նրանց յուրաքանչյուրի ամսական աշխատավարձը լինելու է 105 հազար դրամ: Բայց քանի որ մաքրուհիներն աշխատելու են ոչ թե ութ, այլ երկու ժամ ընկերությունը, նրանց առաջարկվում է 40 հազար դրամ:

ԱԺ մաքրուհիները չեն ցանկանում այս աշխատավորձով աշխատել, նրանք այսօր կրկին հանդիպել են «Քլիներս» ՍՊԸ-ի տնօրեն Գարուշ Պապիկյանի հետ: Վերջինն աշխատակիցների հետ հանդիպումից հետ մեզ տեղեկացրեց, որ 27 հոգի համաձայնել է իրենց առաջարկած աշխատավարձով աշխատել: Նա նշեց, որ եթե աշխատակիցներն այդ գումարով չհամաձայնեն աշխատել, իրենք այլ աշխատակիցների կընդունեն:

Մանրամասները՝ factor.am տեսանյութում:


Այս խորագրի վերջին նյութերը