Դավութօղլու. «Թուրքիան իր դեսպանին հետ չի ուղարկի ԱՄՆ»
Ինչպես հաղորդել է «CNN Türk»-ը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ասել է, թե ԱՄՆ-ում և Շվեդիայում Թուրքիայի դեսպաններին Անկարան հետ կուղարկի, երբ ժամանակը գա։
Իսկ «Bakililar.AZ»-ը հաղորդում է, որ անդրադառնալով Հայոց ցեղասպանության ընդունման փաստին՝ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, թե այս հարցում Թուրքիան կօգտվի միջազգային իրավունքից։
Նա նաև նշել է, թե ինչ պայմանների դեպքում դեսպանները հետ կվերադառնան։ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Անկարան չի վերադարձնի դեսպանին այնքան ժամանակ, մինչև Թուրքիան ԱՄՆ-ից երաշխիքներ չստանա, որ նրանք չեն քննարկի Թուրքիայի պատմությունը։
Դավութօղլուն նաև նշել է, որ Թուրքիան չի կարող ընդունել ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կոնգրեսականների որոշումը, որոնք չգիտեն պատմությունը։
Նա հավելել է, որ վերադարձի համար Անկարան և Վաշինգտոնը պետք է համաձայնության գան ռազմավարական միության զարգացման շուրջ։