Լրահոս

24.03.2010 16:28


«Եթե դուք սկսեք ինձ բիզնեսից հարցեր տալ, կապացուցեք իմ տգիտությունն այդ բնագավառում»,–ասել է ՀՀԿ–ական պատգամավորը

«Եթե դուք սկսեք ինձ բիզնեսից հարցեր տալ, կապացուցեք իմ տգիտությունն այդ բնագավառում»,–ասել է ՀՀԿ–ական պատգամավորը

«Արցախ» հայրենակցական միության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն անդրադառնալով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցին՝ ասել է.

-Մեզ մոտ ընդունված է, որ նախկինները միշտ քննադատում են հետոներին։ Բնական է, որ ես կոչված չեմ մեկնաբանելու ամեն մի քաղաքական գործչի խնդիրը։

Պարզվում է՝ Համլետ Հարությունյանը չէր կարդացել նաև Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն այնպես, ինչպես չէր կարդացել Սերժ Սարգսյանինը։

-Ես կարդացող մարդ եմ, չեմ պատկանում խոնարհային զրույցներ մեկնաբանողների դասին։ Օրինակ ի՞նչ է ասել Քոչարյանը, կոնկրետ մի բառ ասեք, ես մեկնաբանեմ,-լրագրողին հարցրել է Հարությունյանը։

Երբ մեջբերվել է Քոչարյանի հնչեցրած քննադատությունից մի հատված, պատգամավորը պատասխանել է.

-Ես տնտեսագետ չեմ։ Բայց մի բան կարող եմ ասել՝ ոչ ոք նույնիսկ իր նախընտրական ծրագրում հաշվի չէր առել ճգնաժամի մասին։ Կանխատեսելի բան չի։

-Իսկ Ձեր կուսակից, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ասում է, թե Հայաստանը պատվով է հաղթահարել ճգնաժամը,– նկատեցին լրագրողները։

-Եթե ասել է պրծել է, ուրեմն պրծել է։ Ես տնտեսագետ չեմ, որ իմանամ՝ պրծել ա, թե չի պրծել։ Երբ դուք հարցերը տալիս եք, իմ հայրական խորհուրդն է՝ նայե՛ք, թե մարդն ինչ բնագավառից է։ Հիմա եթե դուք սկսեք ինձ բիզնեսից հարցեր տալ, կապացուցեք իմ տգիտությունն այդ բնագավառում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը