Ա. Շահբազյան. «Աթոռակռվի հետևից ընկնելուն կողմնակից չենք»
«Կարո՞ղ է Սերժ Սարգսյանի հայտարարությունը բերել նրան, որ ՀՅԴ-ն պահանջի նրա հրաժարականը» հարցին «Հենարան» ակումբում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն ասել է, որ այդ հայտարարությունն այլ գործողությունների և հայտարարությունների հետ կարող է հիմք ծառայել, սակայն իրենք հիմա կոնկրետ նպատակ ունեն և շեղվել դրանից նպատակահարմար չեն համարում.
-Մեզ համար անձերի փոփոխության հարցը չէ։ Պետք է հասկանանք՝ անձերի փոփոխությամբ քաղաքականությո՞ւն է փոխվելու, համակա՞րգ է փոխվելու, թե՞ ոչ, այլապես այս անձը կլինի, թե մյուսը, այդքան էլ կարևոր չէ, հատկապես երբ մյուս անձերն էլ շատ տարբեր չեն իրենց մտածողությամբ և քաղաքական դիրքորոշումներով։ Մենք ավելի գլոբալ փոփոխության կողմնակից ենք։
Որպեսզի նման հայտարարությունները չկրկնվեն, Ա. Շահբազյանը խորհուրդ է տալիս աշխատել և՛ նախագահի, և՛ քաղաքական ուժերի հետ։ Այս առումով նա նշել է, որ նման աշխատանքի արդյունք էր նաև ՀՀ ՍԴ որոշումը։ Նրա կարծիքով այլ ճանապարհ չկա, քանի որ այսօր Հայաստանում ուժային ճնշումը հրապարակում չի կարող խնդիր լուծել և բացի վնասից այլ բան չի տա։
-Այսօր գլխավոր խնդիրները թողնել և ընկնել աթոռակռվի հետևից (որը, ի վերջո, բերվում սարքվում է աթոռակռիվ) կողմնակից չենք,- նշել է։

7or.am