Լրահոս

24.03.2010 16:47


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Բելառուսի խորհրդարանական պատվիրակության հետ

Ս.թ. մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը հանդիպում ունեցավ Երեւանում գտնվող Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վալերի Իվանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակության հետ: Բելառուսական պատվիրակությանն ուղեկցում էր ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոն:

Երկուստեք շեշտվեց Հայաստանի եւ Բելառուսի միջեւ գործարար կապերի խթանման անհրաժեշտությունը, նշելով, որ դրա համար առկա են բարենպաստ միջպետական հարաբերություններ:

 Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵՄ Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում եւ միջազգային կառույցներում փոխգործակցության հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը