Տնտեսական

29.03.2019 14:34


Լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կսահմանափակվեն (տեսանյութ)

Լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կսահմանափակվեն (տեսանյութ)

Կառավարությունը մարտի 29-ի նիստում որոշեց հավանություն տալ «Գովազդի մասին», «Շահումով խաղերի, ինտեր¬նետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներում փոփոխություններին, որով ընդլայնվում են շահումով խաղերը, ինտերնետ շահումով խաղերը, խաղատները, վիճակախաղերը և տոտալիզատորները գովազդելու համար օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները, ինչպես նաև սահմանափակումները խախտելու համար սահմանել տուգանք նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով։

Օրինագծերի փաթեթի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն է:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ կառավարությունը կողմ է առաջարկվող փոփոխություններին եւ անգամ ավելի խստացումների է կողմ:

Հեռարձակվող հեռուստաեթերով յուրաքանչյուր վիճակախաղի կազմակերպչի գովազդը թույլատրվում է ժամը 21:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ռադիոյով՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, բացառությամբ սպորտային միջոցառումների հեռարձակման ժամանակ, իսկ մանկապատանեկան հաղորդումներին նախորդող և հետևող մեկ ժամվա ընթացքում արգելվում է սույն պարբերությամբ հաստատված գովազդը:

Կառավարությունն առաջարկում է նախատեսել, որ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել «24:00-ից մինչև 06:00-ն» ընկած ժամանակահատվածում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը