Լրահոս

24.03.2010 21:45


ՀԱԿ անդամները հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Մարտի 24-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը և տնտեսական հանձնախմբի ներկայացուցիչներ Հրանտ Բագրատյանը, Բագրատ Ասատրյանը, Վահագն Խաչատրյանը և Վահագն Ղազարյանը հանդիպել են Հայաստանում հավատարմագրված Եվրամիության, այդ թվում' Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Հոլանդիայի, Լիտվայի, Հունաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լեհաստանի դեսպաններին և դիվանագետներին, ինչպես նաև ԵՄ պատվիրակության ղեկավարին:

Հանդիպման ընթացքում Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները դիվանագետներին են ներկայացրել «100 Քայլ»  տնտեսական համակարգային վերափոխումների ծրագիրը, որի առանցքային նպատակներից են հարկային բեռի տեղափոխումը մանր ու միջին բիզնեսից դեպի խոշոր օլիգարխիկ բիզնես, մրցակցության խրախուսումը և ձեռնարկատիրական գործունեության մեջ հասարակության լայն շերտերի ներգրավումը:

Ծրագրի ներկայացումից հետո ծավալվել է քննարկում, որի ընթացքում Կոնգրեսի ներկայացուցիչները պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին: Քննարկվել են մասնավորապես «100 Քայլ»  ծրագրի խնդրահարույց համարված մի քանի գաղափարներ, ինչպիսիք են կապիտալի արտահանման հարկի ներդրման, բանկերի հիմնադիր կապիտալի նվազագույն շեմի իջեցման և քաղաքականությամբ զբաղվող գործարարների ձեռնարկությունները պետական կառավարմանը հանձնելու վերաբերյալ կետերը:

Այս խորագրի վերջին նյութերը