Համլետ Հարությունյան. «Պատերազմի վտանգը մեծանում է, բոլորս դա գիտենք»
Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն անդրադարձել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հարցազրույցին.
-Ասում են՝ արա՛, գիտե՞ք՝ Վարդան Օսկանյանն ինչ հանճարեղ բան ա ասել։ Եվ վերցնում կարդում եմ։ Ի լուր աշխարհի, կոնկրետ ինձ ինքն ասում ա՝ լսի՛, Հարությունյա՛ն Համլետ, գիտե՞ս, որ Ադրբեջանի հետ պատերազմի վտանգը գնալով մեծանում ա։ Էդ ո՞վ չգիտի։ Ես ամեն գիշեր սպասում եմ զանգի. իմ բոլոր հարազատներն ապրում են Ղարաբաղի սահմանամերձ Ճարտար գյուղում, հենց թուրքն ավտոմատով կրակեց, կարող է կպնել իմ մորը, եղբորը։
Համլետ Հարությունյանն ասել է, թե թուրքերը չեն էլ թաքցնում պատերազմի հավանականությունը.
-Օղորմի դրանց անցյալներին, չեն էլ թաքցնում։ Սովորաբար պատերազմող կողմը թաքցնում է իր մտադրությունները, որպեսզի հանկարծակի հարձակումով բան անի։ Դա ի՞նչ քաղաքական գործչի հանճարեղություն է։ Որ պատերազմի վտանգը մեծանում է, բոլորս դա գիտենք։

7or.am