Քաղաքական

30.03.2019 21:18


Նազենի Ղարիբյանը հաստատեց՝ ունի երկքաղաքացիություն, սակայն իրեն համարում է ՀՀ քաղաքացի

Նազենի Ղարիբյանը հաստատեց՝ ունի երկքաղաքացիություն, սակայն իրեն համարում է ՀՀ քաղաքացի

168.am Նազենի Ղարիբյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը։

«Եթե ես Ֆրանսիայի քաղաքացիություն ունենայի, ինչպե՞ս կարող էի Հայաստանում գրավել պետական պաշտոն, այն, ինչ խոսում են՝ բամբասանք է, դրանց մի հավատացեք, ինչպե՞ս կարող է Ֆրանսիայի քաղաքացին գրավել փոխնախարարի պաշտոնը»,-ասաց Ն. Ղարիբյանը։

Հարցին՝ ունի՞ երկքաղաքացիություն, Նազենի Ղարիբյանը դրական պատասխան տվեց. «Ես ունեմ երկքաղաքացիություն, բայց ես ՀՀ քաղաքացի եմ։

Երկքաղաքացիության դեպքում ես կարող եմ այս պաշտոնը զբաղեցնել, քանի որ սա վերաբերում է հանրային ծառայություններին, այլ ոչ թե կառավարմանը, այսինքն՝ ես Կառավարության անդամ չեմ, չեմ կարող պատգամավոր և նախարար դառնալ, բայց մնացած պաշտոնները կարող եմ զբաղեցնել»։

Նա նաև տեղեկացրեց, որ Օպերային թատրոնի նոր տնօրենի անունը հայտնի կդառնա երկուշաբթի։

Հարցին՝ եթե հերքվեց, որ այդ պաշտոններում չեն առաջադրվել սոպրանո Հասմիկ Պապյանը և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը, այդ դեպքում ո՞վ է նոր տնօրենը, Նազենի Ղարիբյանը պատասխանեց.

«Ես այդ հարցին այժմ կարող եմ չպատասխանել»։

Այս խորագրի վերջին նյութերը